8 մթերք, որոնք արագացնում են նյութափոխանակությունը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՅուրաքանչյուր մարդու օրգանիզմ նյութափոխանակության կազմակերպման իր ժամանակացույցն ունի, սակայն հայտնի է, որ բավարար քնելու, մարզվելու, շատ ջուր խմելու և ճիշտ սնվելու արդյունքում հնարավոր է արագացնել այդ գործընթացը: Դրա արդյունքում հնարավոր է ձեռք կբերել լավ տրամադրության և ազատվել ավելորդ քաշից:
1or.am-ն այսօր ներկայացնում է AdMe.ru-ի առաջարկած մթերքների ցուցակը, որոնք կօգնեն արագացնել նյութափոխանակության գործընթացները:
Նարինջը, թուրինջը և կիտրոնը ևս լավ օգնականներ են նյութափոխանակության արագացման և ավելորդ քաշից ձերբազատվելու համար:
Կարմիր լոբի
Կարմիր լոբին առաջնային մթերքներից է նյութափոխանակության արագացման համար: Այն սպիտակուցի հզոր աղբյուր է, որը նույնիսկ հավասարազոր է մսին:
Կծու պղպեղ
Կծու պղպեղը պարունակում է կապսաիցինն ակտիվ բաղադրիչ: Ուսումնասիրությունը պարզել է, որ կծու պղպեղի օգտագործումը 25 տոկոսով արագացնում է նյութափոխանակությունը:
Սուրճ և կանաչ թեյ
Այս երկու ըմպելիքն օգնում են նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ և արագացնել նյութափոխանակությունը: Տաք կամ սառը թեյն արագացնում է նյութափոխանակությունը: Այն պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք հայտնի են բուժական ներուժով:
Ձավարեղեն
Ձավարեղենի մարսումը ժամանակատար գործընթաց է: Բջջանյութով հարուստ սննդամթերք օգտագործելու դեպքում օրգանիզմը քայքայում է երկու անգամ շատ կալորիա: Ավելի օգտակար է ուտել շագանակագույն բրինձ եւ վարսակ, քան վերամշակված որևէ հացահատիկ:
Համեմունքներ
Կոճապղպեղը, սև պղպեղը և սխտորը նպաստում են նյութափոխանակության կարգավորմանն ու այրում ավելորդ ճարպերը:
Բրոկկոլի
Այն կալցիումի մեծ աղբյուր է, որն արագացնում է նյութափոխանակության ընթացքը: Հարուստ է նաև С, К և А վիտամիններով: