ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 մթերք, որոնք արագացնում են նյութափոխանակությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Յուրաքանչյուր մարդու օրգանիզմ նյութափոխանակության կազմակերպման իր ժամանակացույցն ունի, սակայն հայտնի է, որ բավարար քնելու, մարզվելու, շատ ջուր խմելու և ճիշտ սնվելու արդյունքում հնարավոր է արագացնել այդ գործընթացը: Դրա արդյունքում հնարավոր է ձեռք կբերել լավ տրամադրության և ազատվել ավելորդ քաշից:

1or.am-ն այսօր ներկայացնում է AdMe.ru-ի առաջարկած մթերքների ցուցակը, որոնք կօգնեն արագացնել նյութափոխանակության գործընթացները:

 
Ցիտրուսային մրգեր

Նարինջը, թուրինջը և կիտրոնը ևս լավ օգնականներ են նյութափոխանակության արագացման և ավելորդ քաշից ձերբազատվելու համար:

Կարմիր լոբի

Կարմիր լոբին առաջնային մթերքներից է նյութափոխանակության արագացման համար: Այն սպիտակուցի հզոր աղբյուր է, որը նույնիսկ հավասարազոր է մսին:

Կծու պղպեղ

Կծու պղպեղը պարունակում է կապսաիցինն ակտիվ բաղադրիչ: Ուսումնասիրությունը պարզել է, որ կծու պղպեղի օգտագործումը 25 տոկոսով արագացնում է նյութափոխանակությունը:

Սուրճ և կանաչ թեյ

Այս երկու ըմպելիքն օգնում են նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ և արագացնել նյութափոխանակությունը: Տաք կամ սառը թեյն արագացնում է նյութափոխանակությունը: Այն պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք հայտնի են բուժական ներուժով:

Ձավարեղեն

Ձավարեղենի մարսումը ժամանակատար գործընթաց է: Բջջանյութով հարուստ սննդամթերք օգտագործելու դեպքում օրգանիզմը քայքայում է երկու անգամ շատ կալորիա: Ավելի օգտակար է ուտել շագանակագույն բրինձ եւ վարսակ, քան վերամշակված որևէ հացահատիկ:

Համեմունքներ

Կոճապղպեղը, սև պղպեղը և սխտորը նպաստում են նյութափոխանակության կարգավորմանն ու այրում ավելորդ ճարպերը:

Բրոկկոլի

Այն կալցիումի մեծ աղբյուր է, որն արագացնում է նյութափոխանակության ընթացքը: Հարուստ է նաև С, К և А վիտամիններով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular