Տավուշի Ոսկեպար բնակավայրում անցկացվել է քաղպաշտպանության վարժանք. Փրկարար ծառայություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացրել է վարժանք՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։
Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակավայրի բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների ազդարարում։ Բնակիչները պատսպարվել են մասնավոր տների նկուղային հարկերում։
Այնուհետև վարչական շենքում և բուժկետում բնակիչների հետ անցկացվել են դասընթացներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «ՔՊ ազդանշանների» դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։