ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի Ոսկեպար բնակավայրում անցկացվել է քաղպաշտպանության վարժանք. Փրկարար ծառայություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացրել է վարժանք՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։

Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակավայրի բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների ազդարարում։ Բնակիչները պատսպարվել են մասնավոր տների նկուղային հարկերում։

Այնուհետև վարչական շենքում և բուժկետում բնակիչների հետ անցկացվել են դասընթացներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «ՔՊ ազդանշանների» դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular