Ապարանում 3 երեխա է թունավորվել մկնդեղ ուտելու հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7-ամյա Էմմա Ղ.-ն, 5-ամյա Նարե Ղ.-ն եւ 3-ամյա Աշոտ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունիցհայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերո նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, իրենց պապի՝ 78-ամյա Մնաց Ա.-ի տանը` պատահաբար մկնդեղ ուտելու հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն: