ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապարանում 3 երեխա է թունավորվել մկնդեղ ուտելու հետեւանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի  բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7-ամյա Էմմա Ղ.-ն, 5-ամյա Նարե Ղ.-ն եւ 3-ամյա Աշոտ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունիցհայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերո նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, իրենց պապի՝  78-ամյա Մնաց Ա.-ի տանը` պատահաբար մկնդեղ ուտելու հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular