Բայդենի նկատմամբ բռնության սպառնալիքի մեջ մեղադրվողը գնդակահարվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅուտա նահանգի բնակիչը, որին մեղադրում էին Ջո Բայդենի դեմ բռնություն գործադրելու մեջ, գնդակահարվել է ՀԴԲ-ի գործակալների կողմից՝ ԱՄՆ նախագահի նահանգ ժամանելուց ժամեր առաջ։ Այս մասին հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները։ Հրաձգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ հատուկ գործակալները փորձել են խուզարկություն կատարել Քրեյգ Ռոբերտսոնի տանը, գրում է Ամերիկայի ձայնը։ Իշխանությունները հայտնել են, որ Ռոբերտսոնը երկուշաբթի համացանցում գրառում էր արել, թե մտադիր է դուրս բերել իր քողարկման հանդերձանքը և «փչել M-24 դիպուկահար հրացանի վրայի փոշին»:
Associated Press-ի իրավապահ մարմիններում երկու աղբյուր՝ անանունության պայմանով, հայտնել են, որ հրաձգության պահին Ռոբերտսոնը զինված է եղել։ ՀԴԲ-ն հետաքննում է հրաձգության փաստը։