ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենի նկատմամբ բռնության սպառնալիքի մեջ մեղադրվողը գնդակահարվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Յուտա նահանգի բնակիչը, որին մեղադրում էին Ջո Բայդենի դեմ բռնություն գործադրելու մեջ, գնդակահարվել   է ՀԴԲ-ի գործակալների կողմից՝ ԱՄՆ նախագահի  նահանգ ժամանելուց ժամեր առաջ։ Այս մասին հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները։ Հրաձգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ հատուկ գործակալները փորձել են խուզարկություն կատարել Քրեյգ Ռոբերտսոնի տանը, գրում է Ամերիկայի ձայնը։ Իշխանությունները հայտնել են, որ Ռոբերտսոնը երկուշաբթի   համացանցում գրառում էր արել, թե մտադիր է դուրս բերել  իր քողարկման հանդերձանքը  և «փչել M-24 դիպուկահար հրացանի վրայի փոշին»:

Associated Press-ի իրավապահ մարմիններում  երկու աղբյուր՝ անանունության պայմանով, հայտնել են, որ հրաձգության պահին Ռոբերտսոնը զինված է եղել։ ՀԴԲ-ն հետաքննում է հրաձգության փաստը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular