Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի օրակարգը ինտեգրացիան է, Ստեփանակերտը պետք է իր տեսլականը պատրաստի եւ ներկայանա բանակցություններին. Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է խոսեն իրավունքից, պետք է տեսլականը պատրաստեն եւ ներկայանան Բաքվի հետ այդ բանակցություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է երկխոսություն Բաքվի հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվի քայլերը իրավունքների պաշտպանության հետ բացարձակ առնչություն չունեն:

«Երկխոսության բանաձեւը միջազգային մեխանիզմն է, որը ինքնին արդեն երաշխիք կլինի: Ադրբեջանի օրակարգը ինտեգրացիան է, իսկ ո՞րն է Լեռնային Ղարաբաղի օրակարգը. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է խոսեն իրավունքից, պետք է տեսլականը պատրաստեն եւ ներկայանան այդ բանակցություններին: Ադրբեջանը միշտ էլ ունեցել է իր օրակարգը եւ մենք մեր օրակարգով ենք առաջ շարժվել»,- նշել է նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ակնկալիքներին՝ Մարուքյանն ասել է. «Ակնկալիքն այն է, որ Հայաստանի պահանջը բավարարվի եւ համապատասխան որոշումներ ընդունվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից՝ Լեռնային Ղարաբաղը բլոկադայից հանելու եւ Ադրբեջանի միջազգային պարտավորությունները կատարելու համատեքստում: Մանրամասն աշխատանք է տարված, շուրջ 4 ամիս աշխատանք է տարվել, բայց ոչ ոք չի կարող ասել, թե հիմա մենք ինչ դասավորություն կունենանք ՄԱԿ-ի ԱԽ-ում»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտարարված ցանկացած փաստաթուղթ կարող է անցանկալի լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանություններն Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարություններ են անում, Մարուքյանն արձագանքեց.

«Հայաստանը երկկողմ մակարդակում որեւէ փաստաթուղթ չունի Ադրբեջանի հետ ստորագրած: Խոսքը գնում է փոխադարձ ճանաչմանը, եւ քաղաքական մակարդակում եղել է երկուստեք պատրաստակամություն, որ երկները պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու, սակայն Հայաստանը այդ հայտարարության հետ նաեւ ասել է, որ պետք է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը Ադրբեջանը երաշխավորի միջազգային մեխանիզմի ներքո եւ երկխոսություն սկսվի Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ. այսինքն՝ սա փաթեթ է եւ պետք չէ դրանից կտրել: Եթե Ադրբեջանը պետք է էթնիկ զտման ճանապարհը բռնի, ապա այդ փաթեթը խարխլվում է»:

ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Ամենադիտված