Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարությամբ ցեղասպանում է, հետեւաբար՝ միջանցքի բացումը դա կանխող քայլ է․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը հաստատեց Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամը, եւ որ 120 հազար բնակչի կյանքն ու անվտանգությունը դրված է վտանգի տակ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային բարձրագույն ատյանում ընգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը, բայց պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքի փակ չէ։ Ընդգծվեց նաեւ, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների եւ տրանսպորտի երկկողմանի տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանը չի կատարել»,- ասաց Փաշինյանը։

Նա արձանագրեց, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված են։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը միասնական կոչ հնչեցրեց Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։

«Իհարկե, այս կոչն իրագործված չէ։ 22 բեռնատար՝ շուրջ 400 տոննա հումանիտար բեռով Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մտնելու հնարավորությանը։ Իսկ ԼՂ-ում իրավիճակը սրվում է օր օրի։ Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակահերթերի տակ, որ բերքահավաք չկարողանան իրականացնել։ Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ժողովուրդը հավաքի իր ցանածն ալյուր ունենալու համար։ Սա հիմնավորում է միջազգային փորձագետների առաջ քաշած թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության է ենթարկում, հետեւաբար՝ միջանցքի բացումը ցեղասպանությունը կանխարգելող քայլ է պետք դիտարկել։ Միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա սրա վրա»,- ընդգծեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծեց, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծում Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է եւ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային երաշխիքների ներքո։

«ՀՀ-ն շարունակում է վերահաստատել հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ պաշտոնական Բաքվին կոչ անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից»,- նշեց նա։

Տասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ» Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը․ «Հրապարակ» ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ»
Ամենադիտված