Աչքի հիվանդությունների դեմ ժողովրդական դեղամիջոցներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸնդհանրապես աչքի բորբոքման պատճառ կարող են հանդիսանալ կոպի, թարթիչների վնասվածքը, աչքի գլաուկոման, աչքի անոթային թաղանթի բորբոքումը, կոնյուկտիվիդը եւ այլն: Իհարկե, բոլոր դեպքերում վերջին խոսքը բժիշկ-ակնաբույժինն է: Բայց մինչեւ մասնագետին դիմելը, որպես առաջին օգնություն, կարելի է դիմել հետեւյալ ժողովրդական միջոցներին:
10գ ակնախոտը 15 րոպե թրմել 1 բաժակ եռջրով, ապա քամել եւ ընդունել օրը 3 անգամ 1 բաժակից` ուտելուց առաջ: Կարելի է նաեւ թարմ երեքնուկի հյութով լվանալ աչքերը:
Վերցնել հավասար քանակությամբ եզան լեզվի և ուրցի թարմ տերևներ, աղալ, քամել, մզվածքն օգտագործել աչքի բորբոքային հիվանդություն ժամանակ:
Գինու քացախի վրա ավելացնել սալորի սալորի մզվածք, խառնուրդը քսել կոպերին` կոպերի բորբոքումները վերացնելու և տեսողությունը լավացնելու համար:
Ծիրանի տաս գրամ մզվածքին ավելացնել դաղձի երեսուն գրամ մզվածք: Խառնուրդը կաթիլների ձևով օգտագործել աչքի սպիտակափառության բուժման համար:Այդ նույն խառնուրդից կարելի է նաև թրջոցներ դնել աչքերի վրա` արյունալցվածությունը բուժելու համար: Տարբեր պատճառներով բորբոքված աչքերին օգնում է մեղրը: Կարելի է մի փոքր մեղրը բացել ջրով ու 1-2 կաթիլ կաթեցնել աչքի մեջ: Ընդհանրապես Հին Եգիպտոսում մեղրը առավել արդյունավետ բուժական միջոցներից մեկն է համարվել աչքի բազմաթիվ հիվանդությունների դեպքում: