ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աչքի հիվանդությունների դեմ ժողովրդական դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ընդհանրապես աչքի բորբոքման պատճառ կարող են հանդիսանալ կոպի, թարթիչների վնասվածքը, աչքի գլաուկոման, աչքի անոթային թաղանթի բորբոքումը, կոնյուկտիվիդը եւ այլն: Իհարկե, բոլոր դեպքերում վերջին խոսքը բժիշկ-ակնաբույժինն է: Բայց մինչեւ մասնագետին դիմելը, որպես առաջին օգնություն, կարելի է դիմել հետեւյալ ժողովրդական միջոցներին:

10գ ակնախոտը 15 րոպե թրմել 1 բաժակ եռջրով, ապա քամել եւ ընդունել օրը 3 անգամ 1 բաժակից` ուտելուց առաջ: Կարելի է նաեւ թարմ երեքնուկի հյութով լվանալ աչքերը:

Վերցնել հավասար քանակությամբ եզան լեզվի և ուրցի թարմ տերևներ, աղալ, քամել, մզվածքն օգտագործել աչքի բորբոքային հիվանդություն ժամանակ:

Գինու քացախի վրա ավելացնել սալորի սալորի մզվածք, խառնուրդը քսել կոպերին` կոպերի բորբոքումները վերացնելու և տեսողությունը լավացնելու համար:

Ծիրանի տաս գրամ մզվածքին ավելացնել դաղձի երեսուն գրամ մզվածք: Խառնուրդը կաթիլների ձևով օգտագործել աչքի սպիտակափառության բուժման համար:Այդ նույն խառնուրդից կարելի է նաև թրջոցներ դնել աչքերի վրա` արյունալցվածությունը բուժելու համար: Տարբեր պատճառներով բորբոքված աչքերին օգնում է մեղրը: Կարելի է մի փոքր մեղրը բացել ջրով ու 1-2 կաթիլ կաթեցնել աչքի մեջ: Ընդհանրապես Հին Եգիպտոսում մեղրը առավել արդյունավետ բուժական միջոցներից մեկն է համարվել աչքի բազմաթիվ հիվանդությունների դեպքում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular