Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կարող է Նախիջևանի կողմից ակտիվանալ․ Հայկ Նահապետյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ 07:50-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ են բացել Սոթքի, Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր: 

 ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց, որ Վարդենիսում ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք կա, հնարավոր է՝ դա են փորձում վերցնել, ինչպես նաև Սոթքի հանքավայրն ամբողջությամբ։

«Անցյալ տարի սեպտեմբերի 14-ին կրկին Վարդենիսից սկսեցին, հետո տեղափոխվեց Ջերմուկ և շարունակվեց մինչև Ղափան։ Այդ գործողությունները ես ուղղակի կապում եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից,  Հայաստանի և իր դաշնակցի վրա ճնշումներ գործադրելու մարտավարություն։ Որովհետև երեք օրից տեղի կունենա Պուտին–Էրդողան հանդիպումը և, բնականաբար, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսք կգնա»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ այս ամենը լայնածավալ ռազմական գործողությունների սկիզբ կարող է լինել։ 

«Ադրբեջանի գործողությունները և մարտավարական նպատակներն Արցախում այս պահին պարտություն կրեցին, որովհետև իրենց համար խնդիր էր Աղդամով Ստեփանակերտ բեռների տեղափոխումը։ Այդ քայլով  իրենք աշխարհին և տարածաշրջանում խաղացող պետություններին ցույց կտային, որ շրջափակում չկա, բայց իրենք այստեղ ձախողում ունեցան։ Ես չեմ բացառում, որ այժմ հայ-ադրբեջանական ճակատում են փորձում առավելություն ստանալ»,- ասաց փորձագետը։

Նահապետյանը նշեց՝ պետք է հասկանալ, թե այս քայլերով Ադրբեջանը ինչ խնդիր է լուծում։

«Եթե հերթական խնդիրը Սոթքի բարձունքները վերցնելն է՝ դա մի բան է, եթե խնդիրը լայնածավալ ռազմական գործողությունն է՝ դա մեկ այլ բան է։ Ես չեմ բացառում, որ այսպես շարունակվի՝ նաև Նախիջևանի կողմից Ադրբեջանը կարող է ակտիվանալ, իսկ եթե Նախիջևանի կողմից ակտիվացան՝ դա նշանակում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման ռազմական գործողություն է»- եզրափակեց Հայկ Նահապետյանը 

Լիլիթ Զալիբեկյան

Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ»
Ամենադիտված