Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամ, ես եմ». թուրքական կայքն անդրադարձել է Արտո Թունջբոյաջյանի ընտանիքի և ցեղասպանությունից փրկվելու պատմությանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 

 

Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է ստամբուլահայ հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի կյանքի պատմությունը, որը սերտորեն կապված է Հայոց ցեղասպանության ու ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայության կյանքի, խնդիրների ու պայքարի հետ: 

auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Արտո Թունջբոյաջյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է ամբողջությամբ՝ օգտագործելով ցեղասպանություն բառն առանց չակերտների:

Թունջբոյաջյանի՝ թուրքական մամուլում հայտնված կյանքի պատմությունը ներկայացնում ենք ստորև.

Արտոյի հայրը՝ Սեդրակ Թունջբոյաջյանը, 10 տարեկան էր, երբ սկսվեց նրա հայրենի Սեբաստիայի վրա հարձակումը: 

«Երբ հայրս տեսնում է, թե ինչպես են իրենց հարևանների երկու աղջիկների կոկորդը կտրում, վախեցած ու խուճապահար մտնում է փոսի մեջ ու թաքնվում: Ավելի ուշ նա մի հովվի օգնությամբ կարողանում է անցնել ավելի ապահով վայր», - պատմում է Արտոն: 

Ի վերջո, ընտանիքում 11 քույր-եղբայրներից միայն 4-ն են կարողանում փրկվել կոտորածից. որբացած Սեդրակը, Միսակը, Գագիկն ու Օվսաննան կարողանում են հասնել Ստամբուլ: Այստեղ, ի տարբերություն Սեբաստիայի, կային եվրոպացիներ, և այդ միտքը նրանց ավելի ապահով լինելու զգացում էր տալիս: 

Արտոյի հայրն այստեղ ծանոթանում և ամուսնանում է Վալենտինա Պտիկյանի հետ: Ավելի ուշ նրանք ունենում են ապագայում հայտնի երաժիշտներ դարձած երկու որդի՝ Օննոյին և Արտոյին, ինչպես նաև մեկ աղջիկ՝ Թագուհի անունով: Թունջբոյաջյանների ընտանիքն ապրել է Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում, ընտանիքի հայրն ու հորեղբայրն այնտեղ սկսում են զբաղվել արհեստագործությամբ:


Արտոն հիշում է, որ միշտ օգնում էր հորը. ներկում էր հոր և հորեղբոր պատրաստած կոշիկները, զբաղվում էր դրանց առաքմամբ:

1981թ.-ին Արտոն մեկնում է ԱՄՆ և վերադառնում երեք տարի անց՝ 1984թ.-ի օգոստոսի 4-ին: 

«Ուղիղ տուն շտապեցի: Տանը մի սեղանի շուրջ խմում էին իմ առողջության ու բարօրության համար: Այն պահին, երբ մայրս լաց էր լինում, պատուհանը երեք կամ չորս անգամ թխկթխկացրի: Ասացի՝ «Մամ, ես եմ»: Մայրս նայեց պատուհանից դուրս ու հորս ասաց. «Սեդրակ, մենք այս ինչքան ենք խմել, որ Արտոյի ձայնն է ականջիս լսվում»։ Այդ ժամանակ նորից ասացի՝ «Մամ, ես եմ»: Դրանից հետո հայրս դուրս թռավ ու փաթաթվեց ինձ», - հիշում է Արտոն ու պատմում, որ հենց այդ օրը հայրն առաջին անգամ տանը խոսել է ցեղասպանության ու կորցրած հարազատների մասին: 

Հայտնի երաժիշտը հիշում է, որ մինչ այդ օրը ցեղասպանությունն իր համար հենց հոր լռությունն էր, իսկ հայրը ցավը փորձում էր խեղդել ալկոհոլի մեջ: 

«Հայրս վերին աստիճանի քաշվում էր պատմելուց: Երբեմն ականատեսն էի լինում, թե ինչպես էր հանկարծակի սկսում արտասվել: Հայրս մեզ ոչինչ չէր ասում: Սակայն վերջիվերջո սկսեց խոսել կոկորդները կտրված հարևանների, քույրերի մասին: Մահից մի որոշ ժամանակ առաջ պատմեց մեզ… Այդ ժամանակ սկսեցի հասկանալ հորս հայացքն ու դեմքը… », - պատմում է Թունջբոյաջյանը:

1984-ի դեկտեմբերին Արտոն, զանգահարելով քրոջը, տեղեկանում է, որ հայրը կոմայի մեջ է: 

«Գիտե՞ք, ես եկա այն եզրահանգմանը, որ այդ օրերին (նկատի ունի ցեղասպանության շրջանը - tert.am) մահանալն ամենահեշտ բանն էր: Մահացածներն արդեն չկան, բայց մնացողները շատ ցավ են քաշում», - ասում է Արտոն, ում ընտանիքը ստիպված եղավ լքել Թուրքիան, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմն իր ազդեցությունն ունեցավ նաև Թուրքիայի հայերի հանդեպ ոչ լավ վերաբերմունքի խորացման վրա:

Այդ ժամանակ Արտոյի մայրն ու քույրը տեղափոխվեցին ԱՄՆ: 2003-ին ԱՄՆ-ում մահացած Արտոյի մոր մարմինը տեղափոխվեց Ստամբուլ և հուղարկավորվեց ամուսնու կողքին: Արտոյի երաժշտական ոգեշնչման ամենամեծ աղբյուրը հանդիսացող նրա ավագ եղբայրը՝ Օննո Թունջը, որն աշխատել է Թուրքիայի ամենահայտնի երգիչների ու երաժիշտների հետ, մահանում է 1996թ.-ին Թուրքիայում:

Картинки по запросу onno tunc

«Ըստ իս՝ գոյություն չունի ցեղասպանության 100-րդ կամ 1000-րդ տարելից: Այն ամենը, ինչ յուրաքանչյուրս պետք է անենք, առանց միմյանց խաբելու կյանք վարելն է», - ասում է Արտոն, ում կարծիքով՝ ապրիլի 24-ից հետո շատ ավելի կարևոր է ապրիլի 25-ը՝ որպես հայ առաջ նայել կարողանալու օրը:

 

«Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով
Ամենադիտված