ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամ, ես եմ». թուրքական կայքն անդրադարձել է Արտո Թունջբոյաջյանի ընտանիքի և ցեղասպանությունից փրկվելու պատմությանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 

 

Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է ստամբուլահայ հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի կյանքի պատմությունը, որը սերտորեն կապված է Հայոց ցեղասպանության ու ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայության կյանքի, խնդիրների ու պայքարի հետ: 

auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Արտո Թունջբոյաջյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է ամբողջությամբ՝ օգտագործելով ցեղասպանություն բառն առանց չակերտների:

Թունջբոյաջյանի՝ թուրքական մամուլում հայտնված կյանքի պատմությունը ներկայացնում ենք ստորև.

Արտոյի հայրը՝ Սեդրակ Թունջբոյաջյանը, 10 տարեկան էր, երբ սկսվեց նրա հայրենի Սեբաստիայի վրա հարձակումը: 

«Երբ հայրս տեսնում է, թե ինչպես են իրենց հարևանների երկու աղջիկների կոկորդը կտրում, վախեցած ու խուճապահար մտնում է փոսի մեջ ու թաքնվում: Ավելի ուշ նա մի հովվի օգնությամբ կարողանում է անցնել ավելի ապահով վայր», - պատմում է Արտոն: 

Ի վերջո, ընտանիքում 11 քույր-եղբայրներից միայն 4-ն են կարողանում փրկվել կոտորածից. որբացած Սեդրակը, Միսակը, Գագիկն ու Օվսաննան կարողանում են հասնել Ստամբուլ: Այստեղ, ի տարբերություն Սեբաստիայի, կային եվրոպացիներ, և այդ միտքը նրանց ավելի ապահով լինելու զգացում էր տալիս: 

Արտոյի հայրն այստեղ ծանոթանում և ամուսնանում է Վալենտինա Պտիկյանի հետ: Ավելի ուշ նրանք ունենում են ապագայում հայտնի երաժիշտներ դարձած երկու որդի՝ Օննոյին և Արտոյին, ինչպես նաև մեկ աղջիկ՝ Թագուհի անունով: Թունջբոյաջյանների ընտանիքն ապրել է Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում, ընտանիքի հայրն ու հորեղբայրն այնտեղ սկսում են զբաղվել արհեստագործությամբ:


Արտոն հիշում է, որ միշտ օգնում էր հորը. ներկում էր հոր և հորեղբոր պատրաստած կոշիկները, զբաղվում էր դրանց առաքմամբ:

1981թ.-ին Արտոն մեկնում է ԱՄՆ և վերադառնում երեք տարի անց՝ 1984թ.-ի օգոստոսի 4-ին: 

«Ուղիղ տուն շտապեցի: Տանը մի սեղանի շուրջ խմում էին իմ առողջության ու բարօրության համար: Այն պահին, երբ մայրս լաց էր լինում, պատուհանը երեք կամ չորս անգամ թխկթխկացրի: Ասացի՝ «Մամ, ես եմ»: Մայրս նայեց պատուհանից դուրս ու հորս ասաց. «Սեդրակ, մենք այս ինչքան ենք խմել, որ Արտոյի ձայնն է ականջիս լսվում»։ Այդ ժամանակ նորից ասացի՝ «Մամ, ես եմ»: Դրանից հետո հայրս դուրս թռավ ու փաթաթվեց ինձ», - հիշում է Արտոն ու պատմում, որ հենց այդ օրը հայրն առաջին անգամ տանը խոսել է ցեղասպանության ու կորցրած հարազատների մասին: 

Հայտնի երաժիշտը հիշում է, որ մինչ այդ օրը ցեղասպանությունն իր համար հենց հոր լռությունն էր, իսկ հայրը ցավը փորձում էր խեղդել ալկոհոլի մեջ: 

«Հայրս վերին աստիճանի քաշվում էր պատմելուց: Երբեմն ականատեսն էի լինում, թե ինչպես էր հանկարծակի սկսում արտասվել: Հայրս մեզ ոչինչ չէր ասում: Սակայն վերջիվերջո սկսեց խոսել կոկորդները կտրված հարևանների, քույրերի մասին: Մահից մի որոշ ժամանակ առաջ պատմեց մեզ… Այդ ժամանակ սկսեցի հասկանալ հորս հայացքն ու դեմքը… », - պատմում է Թունջբոյաջյանը:

1984-ի դեկտեմբերին Արտոն, զանգահարելով քրոջը, տեղեկանում է, որ հայրը կոմայի մեջ է: 

«Գիտե՞ք, ես եկա այն եզրահանգմանը, որ այդ օրերին (նկատի ունի ցեղասպանության շրջանը - tert.am) մահանալն ամենահեշտ բանն էր: Մահացածներն արդեն չկան, բայց մնացողները շատ ցավ են քաշում», - ասում է Արտոն, ում ընտանիքը ստիպված եղավ լքել Թուրքիան, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմն իր ազդեցությունն ունեցավ նաև Թուրքիայի հայերի հանդեպ ոչ լավ վերաբերմունքի խորացման վրա:

Այդ ժամանակ Արտոյի մայրն ու քույրը տեղափոխվեցին ԱՄՆ: 2003-ին ԱՄՆ-ում մահացած Արտոյի մոր մարմինը տեղափոխվեց Ստամբուլ և հուղարկավորվեց ամուսնու կողքին: Արտոյի երաժշտական ոգեշնչման ամենամեծ աղբյուրը հանդիսացող նրա ավագ եղբայրը՝ Օննո Թունջը, որն աշխատել է Թուրքիայի ամենահայտնի երգիչների ու երաժիշտների հետ, մահանում է 1996թ.-ին Թուրքիայում:

Картинки по запросу onno tunc

«Ըստ իս՝ գոյություն չունի ցեղասպանության 100-րդ կամ 1000-րդ տարելից: Այն ամենը, ինչ յուրաքանչյուրս պետք է անենք, առանց միմյանց խաբելու կյանք վարելն է», - ասում է Արտոն, ում կարծիքով՝ ապրիլի 24-ից հետո շատ ավելի կարևոր է ապրիլի 25-ը՝ որպես հայ առաջ նայել կարողանալու օրը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular