Իրանը 20 օրից շահագործման կհանձնի ավելի քան 450 կմ երկարությամբ նավթամուղը երկրի հարավում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթամթերքի տեղափոխման «Թաբեշ» խողովակաշարը, որն ունի 460 կիլոմետր երկարություն և ձգվում է Իրանի հարավի Հորմոզգան նահանգից մինչև երկրի հարավ-արևմուտքում գտնվող Քերման նահանգի հարավային հատվածը, կբացվի 20 օրից, հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը։
Ըստ Օուջիի, առաջին փուլի բացումը կնվազեցնի ճանապարհներով նավթամթերք տեղափոխող տանկերների թիվը մոտ 2 հազարով։ Քերմանի հարավից խողովակաշարը կձգվի մինչև Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Ռազավի Խորասան և Հյուսիսային Խորասան նահանգներ։
Նախարարի խոսքով, խողովակաշարի մնացած հատվածների շինարարությունը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 1500 կիլոմետր, կավարտվի երկու-երեք տարում։