ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը 20 օրից շահագործման կհանձնի ավելի քան 450 կմ երկարությամբ նավթամուղը երկրի հարավում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նավթամթերքի տեղափոխման «Թաբեշ» խողովակաշարը, որն ունի 460 կիլոմետր երկարություն և ձգվում է Իրանի հարավի Հորմոզգան նահանգից մինչև երկրի հարավ-արևմուտքում գտնվող Քերման նահանգի հարավային հատվածը, կբացվի 20 օրից, հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը։

Ըստ Օուջիի, առաջին փուլի բացումը կնվազեցնի ճանապարհներով նավթամթերք տեղափոխող տանկերների թիվը մոտ 2 հազարով։ Քերմանի հարավից խողովակաշարը կձգվի մինչև Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Ռազավի Խորասան և Հյուսիսային Խորասան նահանգներ։

Նախարարի խոսքով, խողովակաշարի մնացած հատվածների շինարարությունը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 1500 կիլոմետր, կավարտվի երկու-երեք տարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular