Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անի Երանյան. նոր կյանք` նոր քաղաքում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անի Երանյանի նոր ֆոտոշարքի թեման պատահական չենք ընտրել. դերասանուհին փոխել է իր բնակության վայրը, սակայն ոչ` աշխատանքը, ուստի ստիպված է լինում հաճախ ճամպրուկները հավաքել ու ճանապարհ ընկնել: Ճիշտ գուշակեցիք, Անին ոչ թե Երեւանում տան հասցեն է փոխել, այլ մեր քաղաքից տեղափոխվել է մեկ այլ երկրի մայրաքաղաք: Կյանքի նոր փոփոխությունների, մարտահրավերների, դժվարությունների, ձեռքբերումների եւ ամենահավատարիմ ընկերոջ մասին նա պատմել է BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում: 

 
Անի Երանյանը
 

«Կգնամ - կգամ մինչեւ նախագծի ավարտը»

«Ֆուլ Հաուս»-ի տարեվերջյան հյուրախաղերից հետո տեղափոխվել եմ Մոսկվա: Այս օրերին Երեւանում եմ, քանի որ սիթքոմի նկարահանումներն են ընթանում: Մինչեւ նախագծի ավարտը պարբերաբար կգնամ-կգամ: Որոշմանս համար հստակ պատճառ չկա, պարզապես նոր բան էի ուզում: Կյանքումս այնպիսի էտապ է, որ միջավայրի փոփոխության կարիք ունեմ: Երեւի պատճառն այն է, որ մասնագիտության բերումով չեմ կարողանում հանգիստ զբոսնել, իմ սիրելի վայրերում լինել: Վերջին տարիներին, մեր երեխեքն էլ կարող են վկայել, եթե մի քանի օր նկարահանում չեմ ունենում, Մոսկվա եմ գնում՝ ուղղակի քայլելու: Չեմ բողոքում, ահավոր սիրում եմ իմ աշխատանքը, շատ եմ ուրախանում, երբ ճանաչում են, սիրում են, բայց լիցքաթափվելու կարիք ունեմ:

Ինչու Մոսկվա 
Միտք կար Միացյալ Նահանգներ տեղափոխվել, բայց այդքան էլ հեշտ չէ հեռավորության պատճառով: Ինչքան էլ այնտեղ ունեմ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, միեւնույն է՝ օվկիանոս ես անցնում, չէի կարող նման ռիսկի դիմել, թեեւ եղանակային պայմանների առումով այն միանշանակ իմն է:

Այս դեպքում, եթե Հայաստանում բնակվող որեւէ մեկի կարիքն ունենամ, գիտեմ՝ առավելագույնը երեք ժամից կարող ենք հանդիպել: Եվ հետո, չմոռանանք, որ Մոսկվան աշխարհի կենտրոնն է:): Ասում են՝ ինչու Մոսկվա, ինչպես կարելի է այնտեղ ապրել, թեկուզ միայն եղանակի պատճառով: Բայց ես մեգապոլիսների սիրահար եմ, այնտեղ ապրելով՝ կարող ես անընդհատ նոր վայրեր բացահայտել: Մեր Երեւանը շատ եմ սիրում, բայց երկու ժամ պտտվում ես քաղաքում ու հայտնվում նույն վայրում: Վերջերս հյուրեր ունեի արտերկրից ու չգիտեի, թե ուր տանեմ նրանց, քանի որ մշակութային կոթողներն արդեն իսկ տեսել էին: Մեզ մոտ միայն ռեստորաններ, սրճարաններ ու փաբեր են, ժամանցային հետաքրքիր այլ վայրեր չկան:
 
Անի Երանյանը
 

«Բախտս բերել է»
Ինձ թվում էր՝ մամայից հեռու լինելը դժվար կլինի, բայց երկուսս էլ ադեկվատ մարդիկ ենք: Իմ ծնողն այնպիսին չէ, որ անպայման ցանկանա իր երեխային փեշի տակ պահել, թեեւ միակ երեխան եմ: Ինչքան էլ իր համար դժվար լինի, երբեք ցույց չի տա: Մայրս միշտ ասում է՝ «որտեղ քեզ լավ ես զգում ու ուզում ես ինչ-որ բանի հասնել, գնա, ես քո կողքին եմ, որ վայրկյանին էլ ուզես»: Այդ առումով իմ բախտը բերել է: Բացի այդ, այս ամենում կա մի շատ դրական երեւույթ. ինչքան էլ ինքնուրույն ես լինում, քո փոխարեն շատ բաներ մայրդ է անում, իսկ այժմ այնպիսի ուտեստներ եմ պատրաստում, որ ինքս էլ զարմանում եմ:):

«Տարիներ առաջ ինձ Հայաստանի հետ կապող բան կար»
Տարիներ առաջ էլ Մոսկվայում հաստատվելու փորձ եմ արել, բայց այդ ժամանակ ինձ այստեղ պահող այլ հանգամանքներ կային: Անընդհատ գնում-գալիս էի ու չէի կարողանում անձնագրիս հետ կապված հարցերը կարգավորել: Այժմ, քանի որ պահող բան չունեմ, տեղափոխվել եմ ու դեռեւս ինձ լավ եմ զգում: Մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում: Մոսկվայում ունեմ տուն ու զբաղվում եմ իմ գործերով:

«Դժվար կլինի»
Կարծում եմ՝ «Ֆուլ Հաուս»-ն այնքան էլ երկար չէ էկրաններին: Եթե հետեւենք, սիթքոմեր կան՝ քսան, երեսուն, քառասուն եթերաշրջան են ունենում, մարդիկ աչքիդ առաջ մեծանում են, ծերանում եւ մահանում:): Չեմ կարծում՝ մենք կհասնենք դրան, դժվար կլինի բոլորիս համար, հատկապես՝ սցենարիստների: Ամենադժվարը նրանց աշխատանքն է՝ նոր լուծումներ ու հետաքրքիր զարգացումներ գտնել եւ պահել բարձր մակարդակի վրա: Մեր տղաները նկարահանմանն են մասնակցում, ազատ րոպե ունենալուն պես էլ սցենար են գրում, որպեսզի մեր բարձրացրած նշաձողը անկում չապրի, ու կարծում եմ՝ հենց դրա համար էլ ճիշտ ժամանակին կավարտենք նախագիծը: Դեռեւս արձագանքներ չենք լսել, որ հոգնեցրել ենք. մարդիկ նույնիսկ կրկնություններն են դիտում:
 
Անի Երանյանը
 

«Մարդը գործիքի նման է»
Երբ սերիալում էի նկարահանվում, գիշերը մինչեւ երեքը, չորսը խաղում էի, հաջորդ օրը՝ եւս: Զարմանալի է, բայց բացարձակ հոգնածություն չկար, գրաֆիկին սովորել էի, չէ՞ որ մարդը գործիքի նման է: Իսկ այժմ, եթե մինչեւ կեսգիշեր նկարահանվում ենք, դժվար է լինում:

«Դրական կողմերն ավելի շատ են»
 
Տարվա մեջ առավելագույնը երեք ամիս ենք դադար ունենում, եւ ես մեկնում եմ այնտեղ, ուր տեղափոխվել եմ:): Ժամանակին գնում էի լիցքաթափվելու, այժմ՝ նաեւ աշխատելու: Իրականում, շատ եմ հոգնում անընդհատ գնալ-գալուց, թռիչքներից, բայց սա միակ նախագիծն է, որ այսքան շատ հյուրախաղեր է ունենում, ինչն ուրախալի է: Սա մեր աշխատանքն է, ու թեեւ գերհոգնում ենք, դրական կողմերն ավելի շատ են` հաճելի զբաղմունք է եւ ֆինանսապես ձեռնտու:

«Ժամանակավոր է»
Միշտ ասել եմ, որ հայտնիությունը, նկարահանումները ժամանակավոր են: Ինձնից շատ ավելի աշխատասեր եւ տաղանդավոր դերասանուհիներ կան, որ հաջողություն չեն ունենում: Միշտ ասում եմ, որ շնորհակալ եմ հաջողությանս գրավականին ու փորձում եմ նրան չնեղացնել:): Կան մարդիկ, որ այնքան նվիրված են այս ամենին: Իմ աշխատանքը փորձում եմ լավ անել, բայց ես այդ նվիրյալներից չեմ: Հնարավոր է` «Ֆուլ Հաուս»-ից հետո չցանկանամ որեւէ այլ նախագծում նկարահանվել: Այժմ կարողանում եմ ինձ անհրաժեշտ գումարը վաստակել, իմ ու ընտանիքիս բոլոր ծախսերը հոգալ, բայց չգիտեմ` ապագայում ինչ կլինի: Այնպես չէ, որ եթե էլ չնկարվեմ, կմտածեմ` կործանված մարդ եմ: Գուցե բիզնեսով զբաղվեմ, ինչու` ոչ, բոլորս էլ փորձում ենք ինչ-որ բան անել գումար աշխատելու համար: Ինձ համար ժամանակը շատ թանկ է, եթե պետք է մի բան անեմ ու շահ չունենամ, միանշանակ չեմ անի: Եթե իմանամ` այս բիզնեսով զբաղվեմ, ավելի մեծ հաջողություններ կունենամ, միանշանակ ժամանակս դրան կտրամադրեմ: Իսկ դերասանությամբ կուզեմ զբաղվել հաճույքի համար եւ չնայել հոնորարին, եթե սցենարը հավանեմ: Իսկ այս դեպքում դերասանը ծախում է իր տեսքը, տարիքը… Ամեն ինչ ժամանակավոր է. մի քանի տարի անց ես մոր դեր եմ խաղալու եւ ոչ` երիտասարդ աղջկա:
 
Անի Երանյանը
 

Ճամպրուկային տրամադրություն
Ճամպրուկ հավաքել ընդհանրապես չեմ սիրում, շատ երկար ընթացք է: Հիշում եմ`  ԱՄՆ-ից վերադառնալուց առաջ ինչ-որ տեղ էինք հրավիրված, երեխեքը գնացին, իսկ ես մնացի ճամպրուկս հավաքելու: Նրանք գնացին, եկան, հավաքեցին իրենց իրերը, իսկ ես դեռ հավաքում էի:): Չեմ կողմնորոշվում՝ ինչ վերցնել, դնում-հանում եմ, դասավորածս չեմ հավանում: Մի խոսքով՝ ճամպրուկ հավաքելն իմը չէ: Իսկ եթե Հայաստանից եմ մեկնում, մայրիկիս ասում եմ` ինչ է պետք ու տնից գնում եմ, որ նա հանգիստ հավաքի:):

«Իդեալական կորցնող եմ»
Կոսմետիկա, հագուստ, կոշիկ` իդեալական կորցնող եմ: Գերմանիայում հյուրախաղերի էինք, ես եւ Մարջանը գնացել էինք կոշիկ գնելու: Երեք զույգ գնեցի, քանի որ երեկոյան համերգի էինք, մի զույգն ինձ հետ վերցրի, իսկ մյուսները թողեցի հյուրանոցում: Երբ մեկ րոպե էր մնացել բեմ բարձրանալուն, տեսա` տուփի մեջ միայն աջ ոտքի երկու կոշիկ կա: Ու պատկերացրեք` երկու աջ կոշիկով բեմ եմ դուրս եկել… Ով բեմում էր, ծիծաղից թուլացել էր, խայտառակ իրավիճակ էր: Ասա` «Անի ջան, ինչու չէիր նայել կոշիկները նորմա՞լ են, թե` չէ:)»:

Նաեւ գումար հետ գցել չունեմ, դա իմ մեծ խնդիրն է, չեմ կարողանում հավաքել, բայց, միանշանակ, տան համար ամեն ինչ արվում է, պակաս բան չկա: Իմ աշխատած գումարով խոշոր գնում չեմ կատարել, փառք Աստծո, դրա կարիքը չունեմ:
 
Անի Երանյանը
 

«Տարիների հարվածներից հետո»
Օրեր են եղել, նույնիսկ շաբաթ, որ չեմ ցանկացել տնից դուրս գալ, որեւէ մեկին տեսնել, դռները փակել եմ ու մնացել տանը: Այդ օրերն ի օգուտ ինձ եմ օգտագործել, մտածել եմ` ինչ նոր բան կարելի է անել: Այնպես չէ, որ անջատել եմ ուղեղս, եւ վերջ: Իմիջայլոց, հասկացել եմ, որ ամեն ինչ անցողիկ է այս կյանքում: Երեւի տարիքի հետ է կապված նման մտածելակերպը, պետք չէ ամեն ինչից ողբերգություն սարքել: Հուզական մարդ եմ ու ամեն ինչ ծանր եմ տանում, բայց դա վնասից բացի, օգուտ չի բերում, ու միայն ինձ եմ վնասում: Այդ պատճառով էլ փորձում եմ ամեն ինչին թեթեւ նայել: Մարդկանց քայլերն իրենց ընտրությունն է, ոչ ոք նրանց ոչինչ չի ստիպում: Տարիների հարվածներից հետո եմ սկսել այսպես մտածել:

«Ոչ կարող եմ ներել, ոչ էլ` չներել»
Ցավոք սրտի, այնպիսի դարում ենք ապրում, որ ոչինչ մարդկանց չի զարմացնում: Հիմար խոսակցություններից, մեկնաբանություններից ու վատ խոսքերին անտարբեր եմ դարձել, որովհետեւ ի՞նչ կարող ես անել, եթե մարդը չար է: Գիտեմ շատ կարեւոր մի բան, որ ամեն մարդ իր պատասխանը ստանում է վերջում, ամեն բան բումերանգի պես վերադառնում է: Ի վերջո, վերեւում Աստված կա, ես ոչ կարող եմ ներել, ոչ էլ` չներել, ընդամենը կարող եմ որոշում կայացնել, որ այդ մարդը չլինի իմ կյանքում կամ իմ շրջապատում: Ժամանակի ընթացքում ամեն մարդ իր պատիժը ստանում է:

«Նրանից առավել ոչ ոք չի կարող իմ ընկերը լինել»
Միշտ ասել եմ, որ ունեմ շատ լավ ընկերներ, որոնք միշտ իմ կողքին կլինեն, որովհետեւ տարիների ընթացքում մաղվել են: Բայց կա մի շատ հարազատ մարդ իմ կյանքում, որից առավել ոչ ոք չի կարող իմ ընկերը լինել` մայրս է: Շատ ուրախ եմ նրա նման ծնող ունենալ, ում կարող եմ ամեն ինչ պատմել, կիսվել, եւ գիտեմ` ինձ կհասկանա: Իհարկե, լինում են դեպքեր, որ ընդհանրապես ոչ ոքի բան չեմ ասում, իսկ եթե դա անխուսափելի է, ուրեմն վստահում եմ միայն մայրիկիս կամ հայրիկիս: Կան բաներ, որ չեմ պատմում, որպեսզի չնեղվեն: Գիտակցելով, որ կիսվելով կթեթեւանամ, բայց իրենց կցավեցնեմ, չեմ պատմի: Ես կարողանում եմ ամեն խնդիր հաղթահարել, չէ՞ որ երկու տարեկան երեխա չեմ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Դիմահարդար՝ Գոհար Վիրաբյան
Վարսահարդար՝ Անուշ Մելքոնյան
Լուսանկարահանումն իրականացրել ենք «Imperial Palace» հյուրանոցում
 
 
 
Անի Երանյանը
 
Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում
Ամենադիտված