Դյուժարիկ․ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելը հնարավոր է միայն ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Ցանկացած խաղաղապահ առաքելության վերաբերյալ որոշումները կայացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին նվիրված նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատ ունեցող խաղաղապահ ուժերի համար հնարավորություն ստեղծել Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։