ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դյուժարիկ․ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելը հնարավոր է միայն ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Ցանկացած խաղաղապահ առաքելության վերաբերյալ որոշումները կայացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին նվիրված նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատ ունեցող խաղաղապահ ուժերի համար հնարավորություն ստեղծել Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular