Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավագույն 5 միջոցները՝ երակների վարիկոզ լայնացումը բուժելու և դրա առաջացումը կանխարգելելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երակների վարիկոզ լայնացումը շատ ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը: Ընդ որում՝ կանխարգելիչ միջոցները շատ ավելի կարևոր են, եթե կա գենետիկ հակվածություն: Հարկ է հիշել, որ մարդու անոթային համակարգը նման է ճանապարհների ու մայրուղիների մի բարդ ցանցի և այդ ճանապարհներով անընդմեջ շարժվում են թթվածինը, սննդարար նյութերն ու այլ տարրերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության ապահովման համար:

Սա է պատճառը, որ արյան նորմալ շրջանառության խանգարմանը նպաստող ցանկացած խնդրի դեպքում մարդու կյանքը վտանգված է լինում:

Ամենատարածված խնդիրենրից մեկը ծայրամասային անոթների հիվանդությունն է, որի դեպքում վնասվում են սրտից հնարավորինս հեռու գտնվող երակներն ու զարկերակները: Ամենատարածված հիվանդությունը երակների վարիկոզ լայնացումն է, որի կանխարգելումն ու բուժումը շատ մեծ նշանակություն ունեն:

Վարիկոզի առաջացմանը նպաստող գործոնները բազմաթիվ են՝ սկսած անոթների այլ հիվանդություններից, մինչև ժառանագականությունն ու նստակյաց կենսակերպը: Սակայն բարեբախտաբար կան արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն կանխել կան գոնե նվազեցնել հիվանդության առաջացումը՝ ընդամենը մի փոքր ջանք գործադրելով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաարդյունավետ ու պարզ խորհուրդները՝ երակների վարիկոզ լայնացման առաջացումը կանխելու համար:

1.    Օրը սկսել ու ավարտել սառը ցնցուղով

 Սա նաև հիանալի միջոց է ոտքերի արյան շրջանառությունը կարգավորելու համար: Լավ արդյունքի համար հարկավոր է 5-7 վայրկյան ոտքերը ցողել տաք ջրով (36-38°C), այնուհետև ևս 6 վայրկյան՝ սառը ջրով: Արյան շրջանառության բարելավման համար հարկավոր է պրոցեդուրան միշտ ավարտել սառը ցնցուղով: 

2.    Նախաճաշին տոմատի հյութ խմել

Լոլիկի սերմերում պարունակվում է մի հակակոագուլյանտ, որը բարելավում է արյան շրջանառությունը: Լոլիկների օգտակար հատկություններն առավելագույնս օգտագործելու համար կարելի է դրանք օգտագործել ինչպես հյութի, այնպես էլ դիմակների տեսքով:

Հարկավոր է լոլիկի պտղամիսը քսել ոտքերին, փաթաթել կտորով և թողնել մի քանի րոպե: Երբ սկսի նկատվել քոր ու այրոց, հարկավոր է հանել կտորը և ոտքերը լվանալ սառը ջրով:

Առհասարակ օրը տոմատի հյութով սկսելը շատ օգտակար է: Լոլիկն ունի ցածր կալորիականություն և հիանալի միզամուղ միջոց է: Այն ակտիվացնում է նյութափոխանակությունը և նպաստում է ճարպերի այրմանը: Բացի այդ, բնական տոմատի հյութը նաև օգնում է մաքրել օրգանիզմը հեղուկից ու տոքսիններից և ազատում է ծանրության ու հոգնածության զգացումից:

3.    Հալվեն ու մեղրը կօգնեն բարելավել արյան շրջանառությունն ու կազատեն հոգնածության զգացումից

Հալվեով ու մեղրով բնական միջոցը լավագույնն է երակների ու զարկերակների առողջության մասին հոգ տանելու համար: Այս համադրությունն օգնում է ազատվել երակների բորբոքումներից, պայքարում է այտույցների ու ծանրության զգացողության դեմ:

Հարկավոր է մի բաժակ (200 մլ) ջուրը տաքացնել և երբ այն եռա, ավելացնել 1 ճ.գ. մեղր (25 գրամ) և 1 ճ.գ. հալվեի պտղամիս (15 գրամ): Լավ խառնել և ընդունել ստացված խառնուրդն ամեն սննդի հիմնական ընդունումից հետո:

4.    Քնել վեր բարձրացրած ոտքերով

 

Երակների ու անոթների առողջական վիճակը բարելավելու հիանալի միջոց է նաև ոտքերը հնարավորինս երկար ժամանակ բարձր տեղ դնելը: Օրվա ընթացքում երկար ժամանակ նստած անցկացնելու դեպքում կարելի է օգտագործել հատուկ տակդիր ոտքերի համար, իսկ քնած ժամանակ կարելի է ոտքերի տակ բարձ դնել, որպեսզի դրանք գլխի համեմատ գոնե 15սմ բարձր լինեն:

5.    Օգտագործել մանրաթելերով հարուստ սնդդամթերք

Արյան ճիշտ շրջանառության համար հարկավոր է հետևել նաև սննդակարգին: Շատ օգտակար կարող է լինել մանրաթելերով, մրգերով, բանջարեղենով ու հաղցահատիկներով հարուստ սննդակարգը, որը կնպաստի արյունատար անոթների առողջությանը:

Նաև հարկավոր է հնարավորինս կրճատել աղի գործածությունը, քանի որ այն թույլ չի տալիս, որպեսզի հեղուկը դուրս գա օրգանիզմից:

Հարկավոր է սննդակարգում ներառել.

 

·       սերմեր (չիա, արևածաղիկ),

·       հացահատիկներ (վարսակ, ծլած ցորեն, տարեկանի հաց),

·       ամբողջական հացահատիկից պատրաստված սննդամթերք,

·       բանջարեղեն (ծնեբեկ, դդում, ճակնդեղ, արտիճուկ, բրոկոլի),

·       ոսպ,

·       չորամրգեր,

·       մրգեր (խնձոր, արքայախնձոր, ելակ):

 

Սակայն հարկ է հիշել, որ ֆլեբիտի կամ երակների վարիկոզ լայնացման շատ ծանր դեպքերում միակ հնարավոր բուժումը վիրահատականն է: Իսկ եթե հիվանդությունը դեռ շատ չի խորացել, ապա կարելի է վիճակը բարելավել այս օգտակար խորհուրդների օգնությամբ:

 

Նյութի աղբյուրը՝ trental.ru

Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ամենադիտված