ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավագույն 5 միջոցները՝ երակների վարիկոզ լայնացումը բուժելու և դրա առաջացումը կանխարգելելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երակների վարիկոզ լայնացումը շատ ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը: Ընդ որում՝ կանխարգելիչ միջոցները շատ ավելի կարևոր են, եթե կա գենետիկ հակվածություն: Հարկ է հիշել, որ մարդու անոթային համակարգը նման է ճանապարհների ու մայրուղիների մի բարդ ցանցի և այդ ճանապարհներով անընդմեջ շարժվում են թթվածինը, սննդարար նյութերն ու այլ տարրերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության ապահովման համար:

Սա է պատճառը, որ արյան նորմալ շրջանառության խանգարմանը նպաստող ցանկացած խնդրի դեպքում մարդու կյանքը վտանգված է լինում:

Ամենատարածված խնդիրենրից մեկը ծայրամասային անոթների հիվանդությունն է, որի դեպքում վնասվում են սրտից հնարավորինս հեռու գտնվող երակներն ու զարկերակները: Ամենատարածված հիվանդությունը երակների վարիկոզ լայնացումն է, որի կանխարգելումն ու բուժումը շատ մեծ նշանակություն ունեն:

Վարիկոզի առաջացմանը նպաստող գործոնները բազմաթիվ են՝ սկսած անոթների այլ հիվանդություններից, մինչև ժառանագականությունն ու նստակյաց կենսակերպը: Սակայն բարեբախտաբար կան արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն կանխել կան գոնե նվազեցնել հիվանդության առաջացումը՝ ընդամենը մի փոքր ջանք գործադրելով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաարդյունավետ ու պարզ խորհուրդները՝ երակների վարիկոզ լայնացման առաջացումը կանխելու համար:

1.    Օրը սկսել ու ավարտել սառը ցնցուղով

 Սա նաև հիանալի միջոց է ոտքերի արյան շրջանառությունը կարգավորելու համար: Լավ արդյունքի համար հարկավոր է 5-7 վայրկյան ոտքերը ցողել տաք ջրով (36-38°C), այնուհետև ևս 6 վայրկյան՝ սառը ջրով: Արյան շրջանառության բարելավման համար հարկավոր է պրոցեդուրան միշտ ավարտել սառը ցնցուղով: 

2.    Նախաճաշին տոմատի հյութ խմել

Լոլիկի սերմերում պարունակվում է մի հակակոագուլյանտ, որը բարելավում է արյան շրջանառությունը: Լոլիկների օգտակար հատկություններն առավելագույնս օգտագործելու համար կարելի է դրանք օգտագործել ինչպես հյութի, այնպես էլ դիմակների տեսքով:

Հարկավոր է լոլիկի պտղամիսը քսել ոտքերին, փաթաթել կտորով և թողնել մի քանի րոպե: Երբ սկսի նկատվել քոր ու այրոց, հարկավոր է հանել կտորը և ոտքերը լվանալ սառը ջրով:

Առհասարակ օրը տոմատի հյութով սկսելը շատ օգտակար է: Լոլիկն ունի ցածր կալորիականություն և հիանալի միզամուղ միջոց է: Այն ակտիվացնում է նյութափոխանակությունը և նպաստում է ճարպերի այրմանը: Բացի այդ, բնական տոմատի հյութը նաև օգնում է մաքրել օրգանիզմը հեղուկից ու տոքսիններից և ազատում է ծանրության ու հոգնածության զգացումից:

3.    Հալվեն ու մեղրը կօգնեն բարելավել արյան շրջանառությունն ու կազատեն հոգնածության զգացումից

Հալվեով ու մեղրով բնական միջոցը լավագույնն է երակների ու զարկերակների առողջության մասին հոգ տանելու համար: Այս համադրությունն օգնում է ազատվել երակների բորբոքումներից, պայքարում է այտույցների ու ծանրության զգացողության դեմ:

Հարկավոր է մի բաժակ (200 մլ) ջուրը տաքացնել և երբ այն եռա, ավելացնել 1 ճ.գ. մեղր (25 գրամ) և 1 ճ.գ. հալվեի պտղամիս (15 գրամ): Լավ խառնել և ընդունել ստացված խառնուրդն ամեն սննդի հիմնական ընդունումից հետո:

4.    Քնել վեր բարձրացրած ոտքերով

 

Երակների ու անոթների առողջական վիճակը բարելավելու հիանալի միջոց է նաև ոտքերը հնարավորինս երկար ժամանակ բարձր տեղ դնելը: Օրվա ընթացքում երկար ժամանակ նստած անցկացնելու դեպքում կարելի է օգտագործել հատուկ տակդիր ոտքերի համար, իսկ քնած ժամանակ կարելի է ոտքերի տակ բարձ դնել, որպեսզի դրանք գլխի համեմատ գոնե 15սմ բարձր լինեն:

5.    Օգտագործել մանրաթելերով հարուստ սնդդամթերք

Արյան ճիշտ շրջանառության համար հարկավոր է հետևել նաև սննդակարգին: Շատ օգտակար կարող է լինել մանրաթելերով, մրգերով, բանջարեղենով ու հաղցահատիկներով հարուստ սննդակարգը, որը կնպաստի արյունատար անոթների առողջությանը:

Նաև հարկավոր է հնարավորինս կրճատել աղի գործածությունը, քանի որ այն թույլ չի տալիս, որպեսզի հեղուկը դուրս գա օրգանիզմից:

Հարկավոր է սննդակարգում ներառել.

 

·       սերմեր (չիա, արևածաղիկ),

·       հացահատիկներ (վարսակ, ծլած ցորեն, տարեկանի հաց),

·       ամբողջական հացահատիկից պատրաստված սննդամթերք,

·       բանջարեղեն (ծնեբեկ, դդում, ճակնդեղ, արտիճուկ, բրոկոլի),

·       ոսպ,

·       չորամրգեր,

·       մրգեր (խնձոր, արքայախնձոր, ելակ):

 

Սակայն հարկ է հիշել, որ ֆլեբիտի կամ երակների վարիկոզ լայնացման շատ ծանր դեպքերում միակ հնարավոր բուժումը վիրահատականն է: Իսկ եթե հիվանդությունը դեռ շատ չի խորացել, ապա կարելի է վիճակը բարելավել այս օգտակար խորհուրդների օգնությամբ:

 

Նյութի աղբյուրը՝ trental.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular