Բացահայտվել է աշխարհի ամենաառողջ մարդկանց դիետան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱմերիկացի մի խումբ գիտնականներ պարզել են՝ ինչով են սնվում Բոլիվիայի Tsimane ցեղի ներկայացուցիչները՝ մարդիկ, որոնք մասնագետների կարծիքով, ամենաառողջ սիրտն ունեն Երկրագնդի վրա: Հետազոտման արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 705 բոլիվիացի: Գիտնականները պարզել են կորոնար կալցիումի ինդեքսը (CAC)՝ ցուցանիշ, որով կարելի է գնահատել սրտի իշեմիկ հիվանդությունների վտանգը: 100-ից 400 ինդեքսը համապատասխանում է կորոնար շնչերակի գործառույթի խախտման բարձր հավանականությանը:
Պարզվել է, որ հետազոտման մասնակիցների 85 տոկոսի մոտ այդ ցուցանիշը գտնվել է 1-100 սահմաններում: Միևնույն ժամանակ 75 տարին բոլորած անձանց մոտ CAC-ը հավասար է եղել զրոյի: Գիտնականների կարծիքով՝ սրտանոթային հիվանդությունների ցածր վտանգը կապված է առողջ կենսակերպի հետ: Ցեղի անդամները չեն ծխում, ալկոհոլ չեն օգտագործում, օրական 15-17 հազար քայլ են կատարում:
Բացի այդ CAC-ի ցածր մակարդակի վրա ազդում է սննդակարգը: Ցեղի ներկայացուցիչները հիմնականում ուտում են բրինձ, եգիպտացորեն, բանանի հատուկ տեսակ, որը սննդի մեջ օգտագործելուց առաջ ջերմային մշակման է ենթարկվում: Նրանք նաև շատ ընկուզեղեն են օգտագործում: Ընդհանուր առմամբ կալորիաների 72 տոկոսը օրգանիզմ է ներթափանցում ածխաջրերի, 14 տոկոսը՝ ճարպերի տեսքով: Մնացած չափաբաժինը կազմում են սպիտակուցները, սակայն ցեղի անդամները հիմնականում ուտում են ոչ յուղոտ միս: