ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է աշխարհի ամենաառողջ մարդկանց դիետան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամերիկացի մի խումբ գիտնականներ պարզել են՝ ինչով են սնվում Բոլիվիայի Tsimane ցեղի ներկայացուցիչները՝ մարդիկ, որոնք մասնագետների կարծիքով, ամենաառողջ սիրտն ունեն Երկրագնդի վրա: Հետազոտման արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 705 բոլիվիացի: Գիտնականները պարզել են կորոնար կալցիումի ինդեքսը (CAC)՝ ցուցանիշ, որով կարելի է գնահատել սրտի իշեմիկ հիվանդությունների վտանգը: 100-ից 400 ինդեքսը համապատասխանում է կորոնար շնչերակի գործառույթի խախտման բարձր հավանականությանը:

Պարզվել է, որ հետազոտման մասնակիցների 85 տոկոսի մոտ այդ ցուցանիշը գտնվել է 1-100 սահմաններում: Միևնույն ժամանակ 75 տարին բոլորած անձանց մոտ CAC-ը հավասար է եղել զրոյի: Գիտնականների կարծիքով՝ սրտանոթային հիվանդությունների ցածր վտանգը կապված է առողջ կենսակերպի հետ: Ցեղի անդամները չեն ծխում, ալկոհոլ չեն օգտագործում, օրական 15-17 հազար քայլ են կատարում:

Բացի այդ CAC-ի ցածր մակարդակի վրա ազդում է սննդակարգը: Ցեղի ներկայացուցիչները հիմնականում ուտում են բրինձ, եգիպտացորեն, բանանի հատուկ տեսակ, որը սննդի մեջ օգտագործելուց առաջ ջերմային մշակման է ենթարկվում: Նրանք նաև շատ ընկուզեղեն են օգտագործում: Ընդհանուր առմամբ կալորիաների 72 տոկոսը օրգանիզմ է ներթափանցում ածխաջրերի, 14 տոկոսը՝ ճարպերի տեսքով: Մնացած չափաբաժինը կազմում են սպիտակուցները, սակայն ցեղի անդամները հիմնականում ուտում են ոչ յուղոտ միս:

Members of the Tsimane people who are among a group of indigenous people with a traditional lifestyle deep in the Bolivian Amazon

 

A Tsimane man carried bananas

A dwelling of the Tsimane

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular