Նավթի գինն իջել է ավելի քան 4 տոկոսով բարձրանալուց հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի նավթի գինն իջել է՝ ավելի քան 4 տոկոս բարձրանալուց հետո, թրեյդերները զգուշություն են ցուցաբերում՝ հետեւելով հնարավոր խափանումներին Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բախումներով պայմանավորված, տեղեկացրել է Reuters-ը։
Brent մակնիշի նավթը էժանացել է 56 սենթով կամ 0,6 տոկոսով՝ մեկ բարելը 87,59 դոլար, West Texas Intermediate-ը էժանացել է 56 սենթով կամ 0,6 տոկոսով՝ 85, 82 դոլար։
Իրանի մասնակցությունը, սակայն, կարող է գների խթան հանդիսանալ։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն ավելի խիստ կհետեւի Իրանի դեմ նավթային պատժամիջոցներին։
Չնայած Իսրայելը շատ քիչ հում նավթ է արդյունահանում, շուկաներն անհանգստացած են, որ հակամարտության թեժացումը կարող է վնաս հասցնել մատակարարումներին Մերձավոր Արեւելքում։
Մատակարարումների համար դրական ազդանշան կարող է լինել այն, որ Վենեսուելան եւ ԱՄՆ-ն առաջ են գնացել բանակցություններում, որոնք կարող են թեթեւացնել Կարակասի պատժամիջոցները՝ թույլ տալով, որպեսզի գոնե մեկ օտարերկրյա նավթային ընկերություն գնի վենեսուելական հում նավթը որոշակի պայմաններով։