ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթի գինն իջել է ավելի քան 4 տոկոսով բարձրանալուց հետո

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեքշաբթի նավթի գինն իջել է՝ ավելի քան 4 տոկոս բարձրանալուց հետո, թրեյդերները զգուշություն են ցուցաբերում՝ հետեւելով հնարավոր խափանումներին Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բախումներով պայմանավորված, տեղեկացրել է Reuters-ը։

Brent մակնիշի նավթը էժանացել է 56 սենթով կամ 0,6 տոկոսով՝ մեկ բարելը 87,59 դոլար, West Texas Intermediate-ը էժանացել է 56 սենթով կամ 0,6 տոկոսով՝ 85, 82 դոլար։

Իրանի մասնակցությունը, սակայն, կարող է գների խթան հանդիսանալ։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն ավելի խիստ կհետեւի Իրանի դեմ նավթային պատժամիջոցներին։

Չնայած Իսրայելը շատ քիչ հում նավթ է արդյունահանում, շուկաներն անհանգստացած են, որ հակամարտության թեժացումը կարող է վնաս հասցնել մատակարարումներին Մերձավոր Արեւելքում։

Մատակարարումների համար դրական ազդանշան կարող է լինել  այն, որ Վենեսուելան եւ ԱՄՆ-ն առաջ են գնացել բանակցություններում, որոնք կարող են թեթեւացնել Կարակասի պատժամիջոցները՝ թույլ տալով, որպեսզի գոնե մեկ օտարերկրյա նավթային ընկերություն գնի վենեսուելական հում նավթը որոշակի պայմաններով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular