Իրանն ու Ռուսաստանը բանակցում են նավթագազային արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆերկայումս բանակցություններ են ընթանում ռուսական ընկերությունների ղեկավարների հետ երկու երկրների միջեւ կնքված նավթային պայմանագրերի իրականացման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին՝ ժամանելով Մոսկվա՝ մասնակցելու Ռուսական էներգետիկ շաբաթվան, հայտնում է Iran Today-ը։
Օուջին նշել է, որ երկու երկրների պաշտոնյաները բանակցում են մի շարք երկկողմ գործարքների շուրջ, որոնք ուղղված են այդ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Նա ասել է, որ փոխշահավետ պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել ռուսական ընկերությունների հետ, որոնք զբաղվում են նավթի և գազի արդյունահանմամբ և վերամշակմամբ։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, «Գազպրոմն» իր հերթին հայտնել է, որ կողմերը քննարկել են համաշխարհային էներգետիկ օրակարգը և դիտարկել «Գազպրոմի» և Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) փոխգործակցության հեռանկարները։