ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն ու Ռուսաստանը բանակցում են նավթագազային արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական ընկերությունների ղեկավարների հետ երկու երկրների միջեւ կնքված նավթային պայմանագրերի իրականացման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին՝ ժամանելով Մոսկվա՝ մասնակցելու Ռուսական էներգետիկ շաբաթվան, հայտնում է Iran Today-ը։

Օուջին նշել է, որ երկու երկրների պաշտոնյաները բանակցում են մի շարք երկկողմ գործարքների շուրջ, որոնք ուղղված են այդ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Նա ասել է, որ փոխշահավետ պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել ռուսական ընկերությունների հետ, որոնք զբաղվում են նավթի և գազի արդյունահանմամբ և վերամշակմամբ։

 

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, «Գազպրոմն» իր հերթին հայտնել է, որ կողմերը քննարկել են համաշխարհային էներգետիկ օրակարգը և դիտարկել «Գազպրոմի» և Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) փոխգործակցության հեռանկարները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular