Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


X-Factor–ի պրոդյուսերը պարզաբանում է Գարիկի բացակայությունն ու Դավիթ Չախալյանին նախագիծ չվերադարձնելու պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

X-Factor նախագիծը երեկ լքեց Դավիթ Չախալյանը, ինչը համացանցում դժգոհությունների ալիք բարձրացրեց։  Երկրպագուները գրում են, որ Դավթի դուրս մնալն անարդար էր, քանի որ ժյուրիի չորրորդ անդամը՝ Գարիկը, բացակայում էր և ժյուրիի քվեարկություն չեղավ և պահանջում են երգչի վերադարձնել նախագիծ։ 

Tert.am Life–ն այս մասին զրուցեց նախագծի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Թադևոսյանի հետ։ «Ինձ թվում է՝ այդ դժգոհություններն ավելի շատ Դավթի հարազատներինն են։ Իմ ներքին զգացողությունն է այդպիսին, որովհետև Դավիթը «Ժայռ» հասարակական կազմակերպության Արմավիրի տարածքային ղեկավարն է։ Երևի, իր մտերիմները փորձում են հասարակական ձևով պայքարել, բայց նամակների ընդհանուր հոսքից հասկանում եմ, որ ավելի շատ իր հարազատներն են։ Շեշտվում է հենց այդ պահը, թե ինչպես կլիներ, եթե  Գարիկը լիներ, կանոնները խախտվել են։ Մեզ մոտ առաջին անգամը չէ, որ 3 ժյուրի է լինում։ Այս եթերաշրջանում լսումներից մեկի ժամանակ էլ Շուշանիկ Արևշատյանը ներկա չէր։  Քանի որ ժյուրիի անդամները շատ զբաղված մարդիկ են, ամբողջ աշխարհի X–Factor–ում լինում է այնպես, որ ինչ–ինչ պատճառներով ժյուրիի անդամներից մեկը ներկա չեն լինում։ X-Factor–ը մի քանի տարբերակների հնարավորություն է տալիս։ Երրորդ X-Factor–ում ժյուրին ընդհանրապես չի  քվեարկել և դուրս է մնացել այն մասնակիցը, ով ժողովրդի քվեարկությամբ նվազագույն բալերն է  հավաքել»,– ասաց պրոդյուսերը։

 Նա շեշտեց, որ X-Factor 2–ի ժամանակ էլ է եղել նմանատիպ դեպք։ «Այն ժամանակ նույնպես քվեարկության ժամանակ Գարիկը բացակա էր, ծրար բացվեց և ուժեղ մասնակից դուրս մնաց, սակայն այն ժամանակ որևէ մեկն այդպես չարձագանքեց»,– ասաց նա ու հավելեց, որ Գարիկի ներկայությունը կարող էր փոխել արդյունքը, կարող էր՝ ոչ, քանի որ հնարավոր է ձայները հավասարաչափ բաշխվեին և կրկին բացվեր ծրարը։ «Համաշխարհային փորձում որևէ անգամ ժյուրիի բացակայության պատճառով համերգ չի հետաձգվել։ Հատկապես, որ դրսում համերգներն ուղիղ եթերում են լինում և տեղափոխել հնարավոր չէ։ Ե՛վ հայկական, և՛ արտերկրի X-Factor–ներում եղել են նման դեպքեր և որևէ աղմուկ չի առաջացել։ Դրա համար ինձ անհասկանալի է այս աղմուկը»,– նկատեց պրոդյուսերը։

 Աննան հայտնեց, որ ժյուրիի քվեարկության կարգը պետք է գործեր միայն երկու համերգի ժամանակ, քանի որ ըստ հայկական X-Factor–ի կանոնների՝  երբ նախագծում մնում են 6 և պակաս մասնակից, ժյուրին այլևս չի քվեարկում։ Այնպես որ, հաջորդիվ, որոշողը միայն ժողովուրդն է։ 

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, որ Յուրան և Դավիթն անհավասար մրցակիցներ էին, Աննան արձագանքեց. «12 մասնակիցներից ամեն մեկն ունի իր աստղը, յուրահատկությունն ու երկրպագուների բանակը։ Թե որ մասնակիցն է ավելի ուժեղ կամ թույլ, որոշում է հանդիսատեսը։ Եթե մինչև գալա համերգների փուլը ժյուրին է ընտրում  մասնակիցներին և ժողովրդի՝ այս կամ այն մասնակցին չընտրելու դժգոհությունն ինչ–որ կերպ արդարացված է, այս պարագայում քվեարկում է ժողովուրդը։ Եթե մարդիկ ավելի ցածր քվե են տվել Դավթին, նախագիծը ոչինչ անել չի կարող։ Մենք պատասխանատու ենք արդյունքների համար։ Սա անգլիական ձևաչափ է և ցանկացած թիվ վերահսկվում է Անգլիայի կողմից։ Էս դեպքում նույնիսկ ծիծաղելի է ինչ–որ բանի մասին խոսելը»։

Պրոդյուսերն ընդգծեց, որ ով էլ հաղթի, լինելու են և՛ ուրախացողներ, և՛ դժգոհողներ։ «Հաճախ, «Շանթի» նախագծերում չեն հաղթել այն մասնակիցները, որոնց անձամբ ես կամ «Շանթի» անձնակազմը համարել ենք լավագույնը, սակայն ձևաչափն ունի իր հստակ կանոնները՝ քվեարկում է ժողովուրդը։ Մենք շատ ենք ունեցել էսպիսի նախագծեր, երբ դուրս են մնացել շատ ուժեղ մասնակիցներ։  Օրինակ՝ Սուրեն Առուստամյանը «Հայ սուպերսթար 4»–ից դուրս մնաց՝ իր տեղը զիջելով Րաֆֆի Օհանյանին, ում մասին այսօր չեն հիշում։ Իվետա Մուկուչյանը դուրս մնաց հինգերորդը, բայց այսօր նա շատ հայտնի երգչուհի է։ Նմանատիպ դեպքեր շատ են լինում, երբ մարդկանց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ վերաբերմունքով ինչ–որ մեկն առավել է։ Մեր հաղորդավարը միշտ ասում է՝ քվեարկեք և հետագայում մի բողոքեք։ Սիրելն ու քվեարկվելը տարբեր բաներ են։ Եթե հեռուստադիտողն իսկապես հավանում է որևէ մասնակցի, պետք է քվեարկի։ Ենթադրվում է, որ ընտրված 12 մասնակիցները լավագույններից լավագույնն են։ Ի վերջո, անցնում է այն մասնակիցը, որն ունի խարիզմա, սիրվում է, ինչ–որ բան ունի իր մեջ, որ գրավում է հեռուստադիտողին։ Հաճախ դա չի համընկնում իմ անձնական տեսակետի հետ, բայց էդպիսին են կանոնները»,– ասաց նա։ 

 

Ինչ վերաբերում է Դավթին նախագիծ վերադարձնելու պահանջներին՝ Աննան նշեց, որ այդ բովանդակությամբ նամակներ իրենք էլ են ստանում. «Գրում են, որ դրսում եղել է նախադեպ, բայց այդպիսի բան չկա։ X-Factor–ում նախագծից դուրս մնացած մասնակիցը հետ չի վերադառնում, այդպիսի օրենք չկա»։

Պրոդյուսերը նկատեց, որ X-Factor–ը շատ մեծ հարթակ է տրամադրում բոլորին, ինչի համար պետք է շնորհակալ լինել։ «Կարծում եմ՝ բոլոր մասնակիցները, հասկանալով, թե ինչ մեծ աշխատանք է տարվում իրենց հետ, ինչքան լավ մասնագետներ են աշխատում, ինչքան հայտնի են դառնում իրենք, պետք է շնորհակալ լինեն։ Չէ՞ որ Դավիթին էլ ոչ ոք չէր ճանաչում նախքան նախագիծ գալը, թեև նա ուներ ձայնային այդ տվյալները։ Նախագծի շնորհիվ իրենք ձեռք են բերում հայտնիություն, իրենց հետ շատ մասնագետներ են աշխատում, իրենք  հրավերներ են ստանում։ Կարծում եմ՝ ցանկացած մասնակից, անկախ նրանից, թե որ փուլից է դուրս մնում, պետք է շնորհակալ լինի այդ ամենի համար։ Իր հարազատները՝ նույնպես։ Սա ասում եմ, որպես 4 եթերաշրջան X Factor–ի և 4 եթերաշրջան «Հայ սուպերսթարի» ռեժիսոր և պրոդյուսեր։ Կյանքը ցույց է տալիս, որ կարևոր չէ, թե ով է հաղթել, կարևոր է, թե ով է հետագայում աշխատել իր վրա։ «Շանթը» միշտ այն մասնակիցների կողքին է, ովքեր իսկապես շնորհակալ են և տաղանդավոր։ Դրա մասին վկայում են շատ մարդիկ, ովքեր չեն հաղթել, բայց հետագայում համագործակցել են հեռուստաընկերության շատ նախագծերի հետ»,– ասաց Աննան։

Հարցին՝ այսինքն` բարձրացած ալիքը կարող է հակառակ ազդեցությո՞ւն թողնել Դավթի և «Շանթի» հետագա համագործակցության վրա, նա պատասխանեց. «Մարդկանց սիրողների մոտ էմոցիաները տարբեր են։ Հաճախ մասնակիցները կապ չեն ունենում այն ալիքի հետ, որը բարձրանում է իրենց հարազատների և մտերիմների շրջանակներում»։

Զրույցի վերջում Աննան կոչ արեց քվեարկել սիրելի մասնակցի օգտին, քանի դեռ նա նախագծում է։ Եվս մեկ անգամ անդրադառնալով քվեարկության կարգին՝ պրոդյուսերը նշեց, որ քվեարկության 3 տարբերակից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի։ 3 քվեարկության արդյունքները գումարվում են իրար և ստացվում է վերջնական արդյունքը։ Այս պահին հստակ չէ միայն, թե եզրափակչի քվեարկությունն ինչպես կանցկացվի։

 Ինչ վերաբերում է դժգոհություններին, որ քվեարկության ժամանակ խնդիրներ են առաջանում՝ Աննան ասաց. «Հենց քվեարակությունը սկսվում է, բոլորը միանգամից սկսում են քվեարկել։ Հիմնականում առաջին 10 րոպեներին կարող է ծանրաբեռնվածության  խնդիր լինել։ Հնարավոր է՝ sms ուղարկեն, 10-15 րոպե հետո պատասխան գա կամ ինտերնետում խնդիր է լինի, 2 րոպեից նորից փորձեն և քվեարկությունը հաշվարկվի։ Երբ սկսում է քվեարկությունը, ինքս, անպայման, ստուգում եմ և համոզվում, որ ձայները նորմալ հաշվվում են»։

 Քվեարկության բոլոր տարբերակներով 1 մասնակցի օգտին հնարավոր է քվեարկել մեկ անգամ, եթե անգամ փորձում են մի քանի անգամ քվեարկել, հաշվվում է միայն մեկ  ձայն։ Մի հեռախոսից հնարավոր է 2  sms ուղարկել տարբեր մասնակիցների, բայց ոչ 1 մասնակցի օգտին։

Ամալյա Հովհաննիսյան

Մահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված