Սաուդյան Արաբիան դադարեցնում է Գազայի հարցով բանակցություններն Իսրայելի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան դադարեցրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները: Գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Երկրի իշխանություններն ԱՄՆ-ին հայտնել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող մարտերի հետ կապված այս հարցի շուրջ դիվանագիտական խորհրդակցությունները «դադարեցնելու» իրենց ցանկության մասին։
Ամերիկացի մի պաշտոնյա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շարունակում է կապեր պահպանել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ, այդ թվում՝ Իսրայելում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Reuters գործակալությունը հայտնել է հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների դադարեցման մասին՝ վկայակոչելով երկու աղբյուր։
Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան փորձում է կանխել տարածաշրջանում լարվածության հետագա սրումը։ Մասնավորապես, թագավորությունը ակտիվորեն համագործակցում է Իրանի հետ, որն աջակցում է ՀԱՄԱՍ-ի գործողություններին։
Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ նպատակ ունենալով կարգավորել երկկողմ հարաբերությունները։ Կողմերի միջև տարաձայնությունների հիմնական կետերից մեկը պաղեստինցիների իրավունքներն են։
Reuters-ի նշել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունների կարծիքով՝ բանակցությունների վերսկսումից հետո Իսրայելը պետք է համաձայնի ավելի էական զիջումների։