ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաուդյան Արաբիան դադարեցնում է Գազայի հարցով բանակցություններն Իսրայելի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սաուդյան Արաբիան դադարեցրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները: Գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Երկրի իշխանություններն ԱՄՆ-ին հայտնել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող մարտերի հետ կապված այս հարցի շուրջ դիվանագիտական ​​խորհրդակցությունները «դադարեցնելու» իրենց ցանկության մասին։

Ամերիկացի մի պաշտոնյա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շարունակում է կապեր պահպանել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ, այդ թվում՝ Իսրայելում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Reuters գործակալությունը հայտնել է հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների դադարեցման մասին՝ վկայակոչելով երկու աղբյուր։

Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան փորձում է կանխել տարածաշրջանում լարվածության հետագա սրումը։ Մասնավորապես, թագավորությունը ակտիվորեն համագործակցում է Իրանի հետ, որն աջակցում է ՀԱՄԱՍ-ի գործողություններին։

Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ նպատակ ունենալով կարգավորել երկկողմ հարաբերությունները։ Կողմերի միջև տարաձայնությունների հիմնական կետերից մեկը պաղեստինցիների իրավունքներն են։

Reuters-ի նշել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունների կարծիքով՝ բանակցությունների վերսկսումից հետո Իսրայելը պետք է համաձայնի ավելի էական զիջումների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular