Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 87 միլիոն դրամ Ավինյանի երդմնակալության համար. գումարի մեծ մասը զարդարանքի վրա է ծախսվել. «Ազատություն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար են երևանցիները հատկացրել, որ Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ։ Այս մասին  գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանը որոշ փակագծեր է բացել, թե ինչի վրա են ծախսվել տասնյակ միլիոնները։

Ավինյանի ինագուրացիան ուրարտական շրջանի արքայական միջոցառում էր հիշեցնում։ Նորընտիր քաղաքապետին դռան մոտ դիմավորեցին Արգիշտի թագավորի ժամանակների զինվորները, Ավինյանը ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782 թվականի սեպագիր արձանագրության վրա, քաղաքապետարանի սրահը պատված էր ոսկեգույն դեկորներով, որոնց վրա պատկերված էր Երևան դարձած Էրեբունու անցած ուղին։

Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը բարոյական դաշտում է դիտարկում հարցը. - «Սա իսկապես ինձ համար խայտառակություն է՝ հաշվի առնելով հատկապես՝ ինչ վիճակում է այսօր մեր պետությունը. մենք ընդունում ենք Արցախից բռնի ներգաղթածներին, ուստի կարծում եմ, որ նման շուքով, նման գումարով երդմնակալություն անել, կներեք, բարոյականության խնդիր է արդեն»։

Հատկացված տասնյակ միլիոնների առյուծի բաժինը ծախսվել է ուրարտական ոճի զարդարանքի վրա։ Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ «պատմագրական դեկորատիվ բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաները» պայմանագրային արժեքի շուրջ 50 տոկոսն են կազմում», այսինքն՝ միայն 43.5 միլիոնը ծախսվել է թագավորական բեմադրության համար։ Մյուս մասը տեխնիկական է՝ դիզայն, տպագրության, հյուրասիրություն։

«Ըստ իս՝ գործ ունենք հիվանդ փառասիրության հետ։ Միջոցառումը ես ինքս տեսել եմ միայն կադրերով, և ինձ համար գոնե ակնհայտ է, որ գործ ունենք փառամոլության հետ, որի համար զոհաբերվում են մեծ գումարներ, և ճաշակի խնդիրը շատ լուրջ է նման դեպքում, որովհետև ամեն ինչ չէ, ինչը որ թանկ է, և ինչի համար կարելի է շատ գումար վճարել, գեղեցիկ է։ Ես կարծում եմ՝ կարելի էր առհասարակ չանել նման մեծ ծախսեր, տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտավոր էր կասեցնել, կանխել, զգուշացնել, որ առաջինը՝ հիմա դրա ժամանակը չէ, երկրորդը՝ այդ միջոցները ուղղվելու շատ ավելի կարևոր տեղեր կան», - նշեց Իզաբելլա Աբգարյանը։

«Երևանցիներին սա կհիշեցի, թե որտեղից են սկսվում Երևանի ակունքները», - նորընտիր քաղաքապետ Ավինյանը հենց իր երդմնակալության օրը լրագրողներին բացատրեց, թե ինչով էր պայմանավորված այս հանդիսությունը։

«Ազատության» հետ զրույցում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արման Գալջյանը վերահաստեց՝ պատմություն է սա. - «Մենք պետք է պատշաճ կերպով իրականացնենք այդ միջոցառումը, որպեսզի հետագայում Երևանի պատմությունն ուսումնասիրելիս տեսնեն, որ օրինակ՝ այս թվականին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հետևյալ կերպ, և կարծում եմ՝ կանոնակարգերը ինչքան էլ շատերի համար ձևականություն թվան, դրանք կարևոր են նաև ինստիտուտների կարևորության, խորհրդանիշները կարևորելու համար»։

Հարցադրմանը, թե նախկին քաղաքապետները, որ նման միջոցառումներ չեն կազմակերպել, դրանով ստորադասվո՞ւմ էր քաղաքապետարանի աշխատանքը, Գալջյանն ասաց. - «Խոսքը աշխատանքի ստորադասման մասին չէ, նախ՝ կազմակերպվել են միջոցառումներ, պարզապես այլ ոճի, այս դեպքում մի փոքր այլ ոչ է»։

Դեկորներն արդեն հեռացվել են, բայց ռեկվիզիտները, գորգը հագուստը բեմն ու պատվանդանները էլի պետք կգան այլ մշակութային միջոցառումների համար։ «Եթե դա լիներ մեկ անգամվա ծախս, այո, կարելի էր քննադատել, բայց երբ որ գնվել են իրեր, որոնք Երևանի սեփականությունն են դարձել և պարբերաբար օգտագործվել են, կարծում եմ՝ այս դեպքում նորմալ է», - նշեց Արման Գալջյանը։

Երևանցիներն «Ազատության» հետ զրույցում նշեցին՝ սա նորմալ չէ. - «Նորմալը մեզ նման մարդիկ են, որ իրենց ձեռքը կրակն են ընկել», - ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները թվարկեցին քաղաքի խնդիրները՝ աղբահանություն, տրանսպորտ, փոշի՝ հիշեցնելով քաղաքային իշխանությանը, որը ուրարտական արքունիքի ինտերիերից դուրս այսպիսի հրատապ, կենցաղային խնդիրներ էլ կան։

Մոտ 2 ժամ տևած արարողության համար ծախսված 87 միլիոն դրամի գնումը կրկին մեկ անձից է եղել՝ «Բեգրաունդ» ՍՊԸ -ից, ընդ որում՝ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 9-ին։ Տիգրան Ավինյանը միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ ընտրվեց։

«Սաշայիս երեխաներն են ապրելու ուժ տալիս, երազում էր, որ նրանք լավ կրթություն ստանան». պայմանագրային զինծառայող, վարորդ Ալեքսանդր Օսիպյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում. «Փաստ»Լարսը մնում է փակ«Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ»Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ»Ձմռան առաջին օրը կուղեկցվի ձյունովԴեկտեմբերի 2-ին հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվեն«Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ»Լիլիթ Գասպարյանն ու ընտանիքի մյուս անդամները մահացել են․ ՌԴՀրապարակվել է 2025 թվականի ջրամատակարարման ցանկըԱռարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ»Մահվան ելքով վթար` Տավուշի մարզումԵրկրաքանդների «ոդիսականը». «Փաստ»Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ»ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»Փաշինյանը բռնել է ՔՊ-ականների վախը․ «Հրապարակ» Հայ ուղեւորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. «Ժողովուրդ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ»ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի». «Հրապարակ» ՔՊ-ում ինքնամաքրման գործընթաց է, ընտրություններից առաջ Փաշինյանը զտում է թիմը. «Ժողովուրդ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ»TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ
Ամենադիտված