Պաշտպանության նախարար.Պատերազմից հետո Իսրայելը կխզի բոլոր կապերը Գազայի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ելույթ է ունեցել Քնեսեթի պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև և նկարագրել, թե ինչպես է տեսնում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի վերջնական նպատակները։
Ըստ նրա, այդ նպատակներն են «վերացնել ՀԱՄԱՍ-ը և ոչնչացնել նրա՝ ինչպես ռազմական, այնպես էլ կառավարական հնարավորությունները», ինչպես նաև «տարածաշրջանում անվտանգության նոր իրականություն ստեղծել», հաղորդում է BBC-ն։
Այս նպատակներին հասնելուց հետո Իսրայելը կդադարի Գազայի հատվածում կյանքի համար որևէ «պատասխանատվություն» կրել, ասել է Գալանտը: Իսրայելն այժմ վերահսկում է Գազայի օդային տարածքը, սահմանները և առափնյա գիծը։
Իսրայելի և այդ տարածքի միջև բոլոր կապերը պատերազմից հետո կխզվեն, նշել է նա՝ սա առաջիկա արշավի ևս մեկ նպատակ անվանելով։