ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտպանության նախարար.Պատերազմից հետո Իսրայելը կխզի բոլոր կապերը Գազայի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ելույթ է ունեցել Քնեսեթի պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև և նկարագրել, թե ինչպես է տեսնում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի վերջնական նպատակները։

Ըստ նրա, այդ նպատակներն են «վերացնել ՀԱՄԱՍ-ը և ոչնչացնել նրա՝ ինչպես ռազմական, այնպես էլ կառավարական հնարավորությունները», ինչպես նաև «տարածաշրջանում անվտանգության նոր իրականություն ստեղծել», հաղորդում է BBC-ն։

Այս նպատակներին հասնելուց հետո Իսրայելը կդադարի Գազայի հատվածում կյանքի համար որևէ «պատասխանատվություն» կրել, ասել է Գալանտը: Իսրայելն այժմ վերահսկում է Գազայի օդային տարածքը, սահմանները և առափնյա գիծը։

Իսրայելի և այդ տարածքի միջև բոլոր կապերը պատերազմից հետո կխզվեն, նշել է նա՝ սա առաջիկա արշավի ևս մեկ նպատակ անվանելով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular