Արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունը հավանության է արժանացել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հավանություն է տվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշակած արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է կարգավորել փոքր և միջին տնտեսավարողների և խոշոր առևտրային ցանցերի միջև մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների ձեռքբերման հարաբերություններում բացահայտված համատարած բնույթ կրող մի շարք խնդիրներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Մասնավորապես
- մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումները,
- պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը,
- ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը,
- տնտեսական գործունեությունը սահմանափակող այլ դրսևորումներ։
Նախագծով սահմանվում են անհրաժեշտ կառուցակարգեր ապրանքների մատակարարման գործընթացի իրականացման, ապրանքների ոչ խտրական ներկայացման, սահմանված ժամկետներում վճարումների իրականացման առնչությամբ։
ՄՊՀ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդին նախագծերի մշակման և արդյունավետ համագործակցության համար: