ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունը հավանության է արժանացել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հավանություն է տվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշակած արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է կարգավորել փոքր և միջին տնտեսավարողների և խոշոր առևտրային ցանցերի միջև մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների ձեռքբերման հարաբերություններում բացահայտված  համատարած բնույթ կրող մի շարք խնդիրներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Մասնավորապես 

 

  • մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումները,
  • պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը,
  • ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը,
  • տնտեսական գործունեությունը սահմանափակող այլ դրսևորումներ։

Նախագծով սահմանվում են անհրաժեշտ կառուցակարգեր ապրանքների մատակարարման գործընթացի իրականացման, ապրանքների ոչ խտրական ներկայացման, սահմանված ժամկետներում վճարումների իրականացման առնչությամբ։

ՄՊՀ-ն շնորհակալություն է հայտնում  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդին նախագծերի մշակման և արդյունավետ համագործակցության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular