Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության հերթական պառակտումը. ո՞ւմ է ձեռնտու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան ընդդիմությունը հերթական անպտուղ և վտանգավոր պոլեմիկայի մեջ է մտել, որն այս անգամ հարուցել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Օրերս «Հայաստան» խմբակցության քարտուղարն ասել էր, թե՝ «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին օմբուսդմեն Արման Թաթոյանը, իսկ բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին»։ Մինասյանը նշել էր, թե առաջին նախագահն է բացասական արձագանքել նման քննարկմանը։

«Հայ ազգային կոնգրեսի» մամուլի քարտուղար Արման Մուսինյանը բացահայտ կեղծիք է որակել Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, նշել, թե առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ընդունել։ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը հերքել է նաև Արման Թաթոյանը, վստահեցրել, որ՝ «Հայաստանում ժամանակավոր կառավարություն ձևավորելու, կամ այն գլխավորելու հարց իր հետ չի քննարկվել, այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է և անհասկանալի»։

Նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանն էլ փորձել է խուսանավել՝ հայտարարելով, թե՝ «Հավանաբար Արծվիկ Մինասյանը իրար է խառնել մի քանի ինֆորմացիաներ»։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ «Ազգային կոմիտեն իսկապես շատ կարևորել է իր մեջ հասարակության լայն շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ գրավելը և քննարկվել են տարբեր անուններ, այդ թվում Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի անունները։ Կոմիտեի անդամները ներքին խոսակցության մեջ նաև քննարկել են, թե իշխանափոխությունից հետո ով կարող է լինել վարչապետ, տարբեր մարդկանց անուններ են հնչել՝ այդ թվում Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ չի քննարկվել և այդպիսի որոշում չի ընդունվել»։

Ավելին, ըստ Վազգեն Մանուկյանի, ինքը միշտ պնդել է, որ՝ «Հիմա ժամանակը չէ դա քննարկելու, նախ և առաջ պետք է կազմակերպել համաժողովրդական միասնական շարժում և երբ մոտենան այն եզրին, որտեղից երևում է իշխանափոխությունը, այդ ժամանակ հնարավորություն կունենան բնական ձևով առաջարկել վարչապետի թեկնածու»։

Ինքը՝ Արծվիկ Մինասյանը, շարունակում է պնդել, որ ոչինչ չի կեղծել, ընդհակառակը հստակ ասել է։ «Ճշմարտությունը միշտ էլ դժվար է ընդունել, հատկապես , երբ այն բախվում է պատասխանատվության և համարձակության հետ, կարելի էր անդրադառնալ բոլոր արձագանքներին, մտնել առանձին դետալների և զրույցների մեջ, բացահայտել՝ ովքե՞ր էին տեղյակ, սակայն այս պահին նպատակահարմար չեմ համարում»,- ասել է Մինասյանը։

Ինչևէ այս դեպքում սխալ է մտնել քննարկման մեջ, թե ով է ճիշտ ու ով՝ սխալ, ամեն դեպքում ո՛չ առաջին նախագահի, ո՛չ նախկին վարչապետի և ո՛չ էլ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություներին չհավատալու հիմքեր չունենք, խնդիրն այստեղ բոլորովին այլ է։ Այն, որ ընդդիմության շարքերում նման քննարկուներն առաջին հերթին բխում են հենց գործող իշխանությունների շահերից, և նրանց է ձեռնտու պառակտում գցել ընդդիմադիր դաշտում։ Թե ինչո՞ւ է Արծվիկ Մինասյանը թելում Փաշինյանի թելը, բարդ է ասել։

Սոնա Կարապետյան

Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկը
Ամենադիտված