Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տուն տանելու չի, քնելա հետս». Ընկերուհու նախկին ընկերոջ ասածից վիրավորված երիտասարդը սպանել է նրան

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

 

Գոռ Սարգսյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Աղջկա «թեմայով» են խոսել՝ Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: Աղջկա ցանկությամբ ընկերությունը չի շարունակվել:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ, ով աշխատում էր երկաթուղային ոլորտում:

Գոռը հետաքրքրվել ու իմացել է, որ աղջիկը նախկինում ընկեր է ունեցել:

Գոռը նախաձեռնել ու 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում հանդիպել է Ազատին:

Երիտասարդները զրուցել են: Ազատը նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել այն աստիճանի, որ ասել է. «Տուն տանելու աղջիկ չի, քնելա ինձ հետ»:

Գոռը նեղվել է: Նա աղջկան տարել է բժշկական հետազոտության ու արդյունքում պարզել է, որ, ըստ բժշկի, աղջիկը կույս է:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին զայրացրել է: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը  13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Ազատն ընկերների հետ էր, բայց համաձայնել է Գոռի առաջարկին, որ երկուսով առանձնանան ու խոսեն զուտ անձնական հարցով:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռը նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին,  աջ աչքի շրջանում Ազատին վնասվածք է պատճառել: Այնուհետև Գոռը, չհանգստանալով, դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով, տարբեր տաքսիներով հասել է Արեշ…

Ազատ Ա.-ն դանակահարված վիճակում, կուրծքը բռնած՝  կարողացել է ընդառաջ գնալ համալսարանի հետնամասում սպասող ընկերներին: Նա հասցրել է ասել. «Սկոռի կանչեք, մեռնում եմ», և տապալվել է գետնին:

Ազատին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝  նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

 

Դատաքննությունը մոտեցել է ավարտական փուլին:

Որպես դատաքննությունը լրացնելու  միջնորդություն՝ պաշտպանական կողմը միջնորդել էր դատարան հրավիրել ու հարցաքննել դատահոգեբանական փորձաքննությունն անցկացրած ու եզրակացությունը  ներկայացրած հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանին:

Նախաքննության ընթացքում Գոռ Սարգսյանի նկատմամբ նշանակվել և անցկացվել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գոռ Սարգսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ դեպքի պահին Գոռ Սարգսյանը ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել:

Պաշտպանական կողմի կարծիքով՝ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հետազոտական ու հետևությունների մասերում առկա են հակասություններ, հետևությունները բավականաչափ պարզաբանված ու հստակեցված չեն:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության շուրջ դատարանում  հարցաքննվեց հոգեբան- փորձագետ Անի Վարդանյանը:

Փորձագետը պնդեց իր տված եզրակացությունը՝ նշելով, որ փորձաքննված Գոռ Սարգսյանը մեղսագրված արարքի կատարման պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել: Նա եղել է «հոգեկան խիստ լարված վիճակում, ինչը նվազեցրել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը»:

Գոռ Սարգսյանի անձնային հատկանիշներից փորձագետն առանձնացրեց տագնապայնության բարձր մակարդակը, հուզական անկայունությունը, զգայունությունը, որոնք նույնպես էապես ազդել էին Սարգսյանի վարքի վրա: Սակայն լինելով հոգեկան լարված վիճակում՝ Գոռ Սարգսյանը չէր ապրել ֆիզիոլոգիական աֆեկտի համար պարտադիր «երրորդ փուլը»՝ թուլացման, ուժասպառման փուլը: Հանցավոր արարքի կատարումից հետո Գոռը փախուստի է դիմել, տարբեր տաքսիներով գնացել է Արեշ, ինչ-որ աղբամանի մեջ է գցել հանցագործության գործիք դանակը, որոշ ժամանակ անց նա գնացել է կայարան…

Հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը, ինչպես իր տված եզրակացության մեջ, դատարանում նույնպես պնդեց, որ փորձաքննվածը դեպքի պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել:

Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննական մարմինը գործի ամբողջ իրական հանգամանքները չի վերհանել, հետևաբար՝ բոլոր հանգամանքները չէ, որ ներկայացվել են փորձագետին, ու վերջինիս անհայտ են մնացել կարևոր մանրամասներ: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում չի հարցաքննվել այն անձը, ում տուն գնացել է Գոռը հանցանքի կատարումից անմիջապես հետո: Այդ անձը կարող է նկարագրել, թե Գոռն ինչպես է պահել իրեն, ինչ հոգեվիճակում է եղել: Նա գործով կարևոր վկա լինելով՝ չի հարցաքննվել և, հետևաբար, չի դատակոչվել:

Փորձագետի հարցաքննությունից չբավարարված պաշտպանական կողմը միջնորդեց որպես լրացուցիչ վկա դատարան հրավիրել ու հարցաքննել վերը հիշատակված անձին: Այդ հարցաքննությունից հետո պաշտպանական կողմը մտադիր է դատարանին ներկայացնել միջնորդություն՝ նոր ի հայտ եկած հանգամանքների լույսի ներքո Գոռ Սարգսյանի նկատմամբ նշանակել լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն:

Պաշտպանական կողմի դիրքորոշմամբ՝ Գոռ Սարգսյանը սպանությունը կատարելու պահին եղել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, նա արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերը հիշատակված լրացուցիչ վկային դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ: Վկան կհարցաքննվի հաջորդ դատական նիստում:

 
 
«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետ
Ամենադիտված