Սենսացիոն բացահայտում. Գիտնականները հայտնաբերել են զարգացման վերջին փուլում գտնվող քաղցկեղին հաղթելու միջոցը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱնտարկտիդայում գտնվող «Ակադեմիկոս Վերնանդսկու» անվան բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է քաղցկեղը բուժող դեղամիջոց ստեղծել:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անտարկտիկական կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը:
Վերջինս, մասնավորապես, նշել է. «Մեր կենսաբանները էքստրեմալ պայմաններում ապրող անտարկտիկական միկրոօրգանիզմների հիմքի վրա ստեղծել են դեղամիջոց, որն ընդունակ է բուժել անգամ չորրորդ փուլում զարգացած քաղցկեղը»:
Վ. Լիտվինովի խոսքերով` Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի կենսաբանական ինստիտուտն արդեն ստացել է դեղամիջոցի օգտագործման լիցենզիան, որն անվանել են «Մելովիտ»:
Նշվում է, որ գիտնականները փորձարկում իրականացրել են միայն կենդանիների վրա, որոնց դեռևս երկար և ժամանակատար փորձություններ են սպասվում: Այդ գործընթացում մասնակցություն պետք է ունենա նաև մարդկանց խումբը:
Դեղամիջոցը մարդկանց համար հասանելի կդառնա միայն նախակլինիկական ուսումնասիրություններ անցնելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ 1or.am-ը: