ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սենսացիոն բացահայտում. Գիտնականները հայտնաբերել են զարգացման վերջին փուլում գտնվող քաղցկեղին հաղթելու միջոցը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Անտարկտիդայում գտնվող «Ակադեմիկոս Վերնանդսկու» անվան բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է քաղցկեղը բուժող դեղամիջոց ստեղծել:
 
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային  անտարկտիկական կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը:
 
01
Վերջինս, մասնավորապես, նշել է. «Մեր կենսաբանները էքստրեմալ պայմաններում ապրող անտարկտիկական միկրոօրգանիզմների հիմքի վրա ստեղծել են դեղամիջոց, որն ընդունակ է բուժել անգամ չորրորդ փուլում զարգացած քաղցկեղը»:
 
Վ. Լիտվինովի խոսքերով` Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի կենսաբանական ինստիտուտն արդեն ստացել է դեղամիջոցի օգտագործման լիցենզիան, որն անվանել են «Մելովիտ»:
Նշվում է, որ գիտնականները փորձարկում իրականացրել են միայն կենդանիների վրա, որոնց դեռևս երկար և ժամանակատար փորձություններ են սպասվում: Այդ գործընթացում մասնակցություն պետք է ունենա նաև մարդկանց խումբը:
Դեղամիջոցը մարդկանց համար հասանելի կդառնա միայն  նախակլինիկական ուսումնասիրություններ անցնելուց հետո:
 
Նյութը հրապարակման պատրաստեց՝ 1or.am-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular