Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Գիլոյանն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին

ՍՊՈՐՏ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին: 

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։

Մայամիում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուին ու նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է Նոել Միքայելյանին վերջին հաջողության առթիվ և հետագա հաջողություններ մաղթել նրան. «Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի պատիվը մշտապես բարձր պահելու և ներդրած ջանքերի համար: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք հնարավորը՝ մեր երկիրն ավելի հեղինակավոր դարձնելու համար: Հայաստանում երկրպագուների մեծ բանակ ունեք, որոնք հետևում են Ձեր մրցելույթներին և ուրախանում արձանագրված հաջողություններով»:

WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է՝ ՀՀ կառավարությունը նպատակաուղղված աշխատանքներ է տանում մեր երկրի տեղն աշխարհի սպորտային քարտեզում ամրագրելու ուղղությամբ:

«Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը պարբերաբար դառնա շատ լուրջ մարզական իրադարձությունների հավաքատեղի: Մենք պետք է դուրս չմնանք աշխարհի սպորտային քարտեզից, հակառակը՝ դրանում ունենանք մեր հստակ տեղը՝ Հայաստանում պարբերաբար անցկացնելով բարձրակարգ մրցումներ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու տեղեկացրել՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանն արդեն աշխարհի ու Եվրոպայի 6 առաջնություններ է անցկացրել՝ բռնցքամարտ, ծանրամարտ և սամբո մարզաձևերից: Կարեն Գիլոյանը չի բացառել Հայաստանում նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոներ հյուրընկալելու հնարավորությունը:

Անդրադառնալով Մայամիում տեղի ունեցած չեմպիոնական մենամարտին՝ Նոել Միքայելյանը տեղեկացրել է՝ 2 տարի պրոֆեսիոնալ ռինգ դուրս չէր եկել. «Տևական ժամանակ բանակցում էինք WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտն անցկացնելու շուրջ: Վերջին անգամ WBC Silver գոտու համար էի մենամարտել ու հաղթել: WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտս շատ կարևոր էր, իսկ մրցակիցս՝ Կոնգոյի ներկայացուցիչը, բավականին ուժեղ մարզիկ. նա 3 տարի չեմպիոն է եղել: Արդյունքում՝ երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի մրցակցիս»:

Նոել Միքայելյանը ծնվել է Հայաստանում, մեծացել է Գերմանիայում, իսկ այժմ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Միքայելյանը WBO երիտասարդական ու WBO International վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն է:

Ընդ որում, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան սկսել է 21 տարեկանում, երբ համալսարանում որոշել է կիսատ թողնել իրավաբանական կրթությունը, քանի որ միշտ երազել է սպորտային կարիերա ստեղծելու մասին: Այս ընթացքում անցկացրել է 28 մենամարտ և տարել 26 հաղթանակ: 33-ամյա բռնցքամարտիկը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո և ընդգծում՝ դա իր համար մեծ պատիվ է:

«Շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: Յուրաքանչյուրս մեր ասպարեզում պետք է փորձենք լավ հետք թողնել՝ լինի դա Հայաստանում, թե արտերկրում, որպեսզի հետագայում օրինակ լինենք նոր սերնդի համար: Ամեն կերպ ցանկանում եմ օգնել Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը: Նաև բարեգործական նախաձեռնությունների եմ մասնակցում ու շատ ուրախ եմ, որ կարողանում եմ որոշակի ներդրում ունենալ նաև իմ հայրենիքի զարգացման գործում»,- եզրափակել է Նոել Միքայելյանը:

Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըԱրևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. «Ժողովուրդ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել
Ամենադիտված