Վրաստանը Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ կստանա, իսկ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ բանակցություններ կսկսվեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիության երկրները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ, հայտնում է BBC-ն։
ԵՄ գագաթնաժողովը պետք է տևի առնվազն մինչեւ վաղը, բայց հնարավոր է՝ ավելի երկար։
Ուկրաինայի անդամակցությունը խոստանում էր դառնալ հիմնական խոչընդոտը. նրան բանակցությունների հրավիրելու որոշումը պետք է միաձայն ընդունվի բոլոր 27 երկրների կողմից, իսկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նույնիսկ մինչ հանդիպման մեկնարկը, շարունակում էր ասել, որ Ուկրաինան պատրաստ չէ միությանն անդամակցելուն։
Որոշվել է նաև Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ։