ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ կստանա, իսկ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ բանակցություններ կսկսվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիության երկրները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ, հայտնում է BBC-ն։

ԵՄ գագաթնաժողովը պետք է տևի առնվազն մինչեւ վաղը, բայց հնարավոր է՝ ավելի երկար։

Ուկրաինայի անդամակցությունը խոստանում էր դառնալ հիմնական խոչընդոտը. նրան բանակցությունների հրավիրելու որոշումը պետք է միաձայն ընդունվի բոլոր 27 երկրների կողմից, իսկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նույնիսկ մինչ հանդիպման մեկնարկը, շարունակում էր ասել, որ Ուկրաինան պատրաստ չէ միությանն անդամակցելուն։

 

Որոշվել է նաև Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular