Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավալի ու դառը զգացողություն է. Էրիկը` աղմկահարույց մրցանակաբաշխության և ադրբեջանցիների կողմից իր էջը կոտրելու մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Օրեր առաջ Փարիզում առաջին անգամ անցկացված «Armenian Europe Music Awards» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել երգիչ Էրիկը, ով, սակայն, չի կարողացել ելույթ ունենալ համերգի ժամանակ:

Կազմակերպչական խնդիրնե՞ր, ոչ պրոֆեսիոնալ մոտեցո՞ւմ, թե՞... Այս և այլ թեմաների մասին Asekose.am-ը զրուցել է Էրիկի հետ:

Զրուցի սկզբում Էրիկը նշեց, որ իր համար անչափ հաճելի էր գլխավոր մրցանակին արժանանալը, սակայն շատ է ցավում, որ մեկնելով Փարիզ՝ չի կարողացել ելույթ ունենալ.

«Մեկնելուց առաջ, իհարկե, սպասում էի, որ ինձ համար նախատեսված որևէ մրցանակ կլինի, կարծում էի՝ մենահամերգիս հետ կապված կլինի կամ էլ՝ նոր երգիս: Ինչու ոչ, այս մրցանակը ևս ինչ-որ չափով սպասելի էր, բայց պետք է վստահորեն նշեմ, որ մրցանակը չէ, որ ինձ տարել էր Փարիզ. մեկնելուս գլխավոր նպատակը հանդիսատեսիս համար ելույթ ունենալն էր, ինչը, ցավոք, չեղավ: Բարձրացել եմ բեմ՝ միայն մրցանակս ստանալու համար»:

Խոսելով այս ամենի պատճառների մասին՝ Էրիկը նշեց.

«Բնականաբար, բացերը նկատելի էին, բայց բաներ կային, որ նաև գեղեցիկ էին: Կազմակերպիչներն առաջին անգամ էին նման մեծ աշխատանք տանում: Իհարկե, կարելի էր տարրական էլեմենտներին ուշադրություն դարձնել, բայց դա էլ գալիս է սկսնակ լինելուց»:

Նկատառմանը, որ մրցանակաբաշխությունից հետո որոշ պրոդյուսերներ հարցազրույցներ տալիս նշել են, որ երգիչը, ում պրոդյուսինգով իրենք են զբաղվում, չէր կարող մասնակիցը դառնալ նման խայտառակ մրցանակաբաշխության, Էրիկը մեկնաբանեց հետևյալ կերպ.

«Երբ ինքս ստացա հրավեր, նույն մտավախությունն ինձ մոտ էր՝ ինչ կլինի, ոնց կլինի սկսնակ թիմի աշխատանքը: Իսկ մյուս կողմից՝ յուրաքանչյուրը պետք է մի տեղից սկիզբը դնի, որպեսզի շարունակի ու դառնա մեր օրերում կազմակերպվող պրոֆեսիոնալ մրցանակաբաշխություններից մեկը»,- նշեց երգիչը:

Էրիկի խոսքով մրցանակաբաշխությունները վերջին շրջանում սպորտի են վերածվում.

«Մրցանակաբաշխությունների մասին խոսելով՝ պետք է նշեմ, որ մրցանակաբաշխությունները վերջին շրջանում սպորտի են վերածվում՝ մեկը ստանում է մրցանակ, մյուսն ուզում է ավելի ինտեսիվ գործ անել: Դրա արդյունքում ինչ-որ տեղ առողջ մրցակցությունն է առաջանում, որը շատ նորմալ երևույթ է: Մրցանակաբաշխությունները, առհասարակ, շատ լավ են: Արտիստը, ով մրցանակ է ստանում, իրեն գնահատված է զգում, քանի որ իր երկարատև աշխատանքի գնահատականն է ստանում: Ես այն արտիստներից եմ, ով իր հասցեին հնչած ցանկացած փոքր դրական խոսքից իրեն պարտավորված և լավ է զգում: Տվյալ դեպքում մրցանակները ևս պարտավորեցնում են արտիստին՝ ավելի շատ ու եռանդով աշխատելու համար»:

Զրույցի վերջում Էրիկը խոսեց նաև երեկ իր Instagram-ի էջը՝ ադրբեջանցիների կոմից կոտրելու մասին.

«Ցավալի ու դառը զգացողություն է, որ թշնամին կոտրել է իմ էջը, այս պահին այն իր ձեռքում է, ինչի արդյունքում կարող է կեղծ ինֆորմացիաներ տարածել: Մոտ մեկ օրվա ընթացքում կկարողանանք վերականգնել ու հետ բերել իմ էջը: Ապրիլյան քառօրյայի մոտ օրերում ենք՝ սկսել են իրենց կեղտոտ գործերը: Պատերազմը երկու հարթակով է ընթանում՝ սահմանային և տեղեկատվական: Եթե մենք հաղթող ենք դարձել առաջինում, ուրեմն կհաղթենք նաև երկրորդում»:


Հեղինակ՝Ա.Հարությունյան 

Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
Ամենադիտված