Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամական երկրների ղեկավարներին Ամանորն ու Սուրբ ծնունդը. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամական երկրների ղեկավարներին Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։
«Ոչ բարեկամականններին չի շնորհավորելու, այլ՝ բարեկամներին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պուտինն ավանդաբար Ամանորից առաջ շնորհավորանքներ է հղում արտասահմանյան երկրների ղեկավարներին։ 2022 թվականի վերջին, ըստ այն ժամանակվա Կրեմլի հրապարակած ցուցակի, ռուս առաջնորդը չի շնորհավորել իր արևմտյան գործընկերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, եվրոպացի առաջնորդներից միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն են շնորհավորանքներ ստացել։ Բացի այդ, ցուցակում չկա միջազգային կազմակերպությունների կամ առաջատար սպորտային ֆեդերացիաների մեկ ղեկավար, իսկ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն 2022 թվականին անհետացել է պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների ցուցակից, որոնց Պուտինն ավանդաբար շնորհավորում է։