ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամական երկրների ղեկավարներին Ամանորն ու Սուրբ ծնունդը. Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամական երկրների ղեկավարներին Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։

«Ոչ բարեկամականններին չի շնորհավորելու, այլ՝ բարեկամներին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պուտինն ավանդաբար Ամանորից առաջ շնորհավորանքներ է հղում արտասահմանյան երկրների ղեկավարներին։ 2022 թվականի վերջին, ըստ այն ժամանակվա Կրեմլի հրապարակած ցուցակի, ռուս առաջնորդը չի շնորհավորել իր արևմտյան գործընկերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, եվրոպացի առաջնորդներից միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն են շնորհավորանքներ ստացել։ Բացի այդ, ցուցակում չկա միջազգային կազմակերպությունների կամ առաջատար սպորտային ֆեդերացիաների մեկ ղեկավար, իսկ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն 2022 թվականին անհետացել է պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների ցուցակից, որոնց Պուտինն ավանդաբար շնորհավորում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular