Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեկտոր փոխելու վարկածը եկեք բացառենք, դա հեքիաթի ոլորտից է, իսկ դեմարշ անելը հիմարություն էր. Լեւոն Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալը հետնահանջ կարելի է համարել, բայց ինքը նահանջել է մի քաղաքականությունից, որն ի սկզբանե, սխալ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ես բազմիցս ասել եմ, որ անընդունելի կեցվածք է, երբ դու լինելով լիարժեք անդամ որեւէ կազմակերպության, չես գնում, այդ կազմակերպության աշխատանքներին չես մասնակցում եւ քո լծակները չես օգտագործում այդ կազմակերպության որոշումների վրա ազդելու նպատակով: Բոյկոտի իմաստը ո՞րն է: Հենա, ընդհանրապես դուրս արի, եթե դա ճիշտ է, կամ եթե մնում ես այդ կազմակերպությունում, կլինի դա ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, կամ ԵԱՏՄ-ն, քո պարտավորությունն է գնալ եւ պաշտպանել քո ազգային շահը՝ ինչ ծանր գին էլ նստի քո վրա: Բայց ինքը հրաժարվել էր դրանից»,- ասաց նա:

Զուրաբյանը նման մոտեցման համար մի քանի վարկած առաջ քաշեց.

 

«Վարկած համար 1. Ինքը նախապատրաստում է դուրս գալը այդ կազմակերպություններից եւ աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձ է նախատեսում՝ ՌԴ-ից դեպի Արեւմուտք: Իրատեսության առումով դա աշխատող վարկած չի կարող լինել, որովհետեւ ակնհայտ է, որ այն մղձավանջային վիճակում, որ հայտնվել ենք, այդ շրջադարձն իմաստ կունենար, եթե Արեւմուտքը պատրաստ լիներ եւ նպատակ ունենար կամ ռազմականորեն միջամտել Հայաստանի օգտին, ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի, կամ այնպիսի զենքի մատակարարումներ իրականացնի, որը ռազմավարական բալանսը կփոխի հօգուտ Հայաստանի: Երկու տարբերակն էլ հեքիաթային ոլորտից են: Արեւմուտքը, որ առանց այ էլ շատ լուրջ  աշխարհաքաղաքական հակամարտություններում գերբեռնված է եւ սպառել է իր զինամթերքի պաշարը, հասկանալի է, որ նման ծրագիր չունի: Հետեւաբար, եկեք առաջին վարկածը միանգամից բացառենք, եթե իհարկե, գործ չունենք խելագարի հետ, որ հավատում է ինչ-որ հեքիաթների»,-ասաց Զուրաբյանը:

Երկրորդ վարկածը, ըստ նրա այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է դեմարշ անել, ցույց տալ իր դժգոհությունը՝ բոյկոտելով, ավելի ցցուն ձեւով հայնելով իր բողոքը եւ ինչ-որ իմաստով մեսիջ ուղարկել, որ տեսեք, եթե դուք մեր պահանջը չեք կատարում, մենք էլ ուրիշ տարբերակներ ունենք խաղալու եւ  դա ստիպի այդ կառույցներում գործընկերներին վերանայել իրենց քաղաքականությունը:

«Դեմարշի քաղաքականությունն ուղղակի հիմարություն է, որովհետեւ նման կազմակերպություններում, մանավանդ քեզանից մի 10 անգամ ավելի մեծ կշիռ ունեցող գործընկերների հետ դեմարշների լեզվով խոսելը տալիս է լրիվ հակառակ արդյունքը»,-ասաց Զուրաբյանը:

Նա ընդգծեց, որ եթե Փաշինյանն զգացել է իր սխալը եւ դրա համար մեկնել է Սանկտ Պետերբուրգ, պա այնքան էլ ճիշտ չի լինի մեղադրել նրան իր սխալը շտկելու համար:

ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել
Ամենադիտված