ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեկտոր փոխելու վարկածը եկեք բացառենք, դա հեքիաթի ոլորտից է, իսկ դեմարշ անելը հիմարություն էր. Լեւոն Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալը հետնահանջ կարելի է համարել, բայց ինքը նահանջել է մի քաղաքականությունից, որն ի սկզբանե, սխալ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ես բազմիցս ասել եմ, որ անընդունելի կեցվածք է, երբ դու լինելով լիարժեք անդամ որեւէ կազմակերպության, չես գնում, այդ կազմակերպության աշխատանքներին չես մասնակցում եւ քո լծակները չես օգտագործում այդ կազմակերպության որոշումների վրա ազդելու նպատակով: Բոյկոտի իմաստը ո՞րն է: Հենա, ընդհանրապես դուրս արի, եթե դա ճիշտ է, կամ եթե մնում ես այդ կազմակերպությունում, կլինի դա ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, կամ ԵԱՏՄ-ն, քո պարտավորությունն է գնալ եւ պաշտպանել քո ազգային շահը՝ ինչ ծանր գին էլ նստի քո վրա: Բայց ինքը հրաժարվել էր դրանից»,- ասաց նա:

Զուրաբյանը նման մոտեցման համար մի քանի վարկած առաջ քաշեց.

 

«Վարկած համար 1. Ինքը նախապատրաստում է դուրս գալը այդ կազմակերպություններից եւ աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձ է նախատեսում՝ ՌԴ-ից դեպի Արեւմուտք: Իրատեսության առումով դա աշխատող վարկած չի կարող լինել, որովհետեւ ակնհայտ է, որ այն մղձավանջային վիճակում, որ հայտնվել ենք, այդ շրջադարձն իմաստ կունենար, եթե Արեւմուտքը պատրաստ լիներ եւ նպատակ ունենար կամ ռազմականորեն միջամտել Հայաստանի օգտին, ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի, կամ այնպիսի զենքի մատակարարումներ իրականացնի, որը ռազմավարական բալանսը կփոխի հօգուտ Հայաստանի: Երկու տարբերակն էլ հեքիաթային ոլորտից են: Արեւմուտքը, որ առանց այ էլ շատ լուրջ  աշխարհաքաղաքական հակամարտություններում գերբեռնված է եւ սպառել է իր զինամթերքի պաշարը, հասկանալի է, որ նման ծրագիր չունի: Հետեւաբար, եկեք առաջին վարկածը միանգամից բացառենք, եթե իհարկե, գործ չունենք խելագարի հետ, որ հավատում է ինչ-որ հեքիաթների»,-ասաց Զուրաբյանը:

Երկրորդ վարկածը, ըստ նրա այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է դեմարշ անել, ցույց տալ իր դժգոհությունը՝ բոյկոտելով, ավելի ցցուն ձեւով հայնելով իր բողոքը եւ ինչ-որ իմաստով մեսիջ ուղարկել, որ տեսեք, եթե դուք մեր պահանջը չեք կատարում, մենք էլ ուրիշ տարբերակներ ունենք խաղալու եւ  դա ստիպի այդ կառույցներում գործընկերներին վերանայել իրենց քաղաքականությունը:

«Դեմարշի քաղաքականությունն ուղղակի հիմարություն է, որովհետեւ նման կազմակերպություններում, մանավանդ քեզանից մի 10 անգամ ավելի մեծ կշիռ ունեցող գործընկերների հետ դեմարշների լեզվով խոսելը տալիս է լրիվ հակառակ արդյունքը»,-ասաց Զուրաբյանը:

Նա ընդգծեց, որ եթե Փաշինյանն զգացել է իր սխալը եւ դրա համար մեկնել է Սանկտ Պետերբուրգ, պա այնքան էլ ճիշտ չի լինի մեղադրել նրան իր սխալը շտկելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular