Իտալիայի վարչապետը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցությունների ճանապարհի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է, որ Ուկրաինայում կարգավորման բանակցությունների ճանապարհը մարտադաշտում հավասարակշռություն պահպանելն է, ինչին, ըստ նրա, նպաստում է Կիևին շարունակական աջակցությունը:
Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Ի տարբերություն նրանց, ովքեր ասում են, որ մենք չպետք է զենք ուղարկենք Ուկրաինա, քանի որ դա կհանգեցնի հակամարտության սրման, ես կարծում եմ, որ ճիշտ հակառակն է:
Բանակցային ցանկացած սեղանի շուրջ նստելու կամ դիվանագիտական լուծման հասնելու միակ հնարավորությունը մարտադաշտում հավասարակշռության պահպանումն է ուժերի միջև»,- ասել է Իտալիայի վարչապետը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցության բացակայությունը կհանգեցնի նրան, որ հակամարտությունը կմոտենա Իտալիայի սահմաններին։