ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայի վարչապետը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցությունների ճանապարհի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է, որ Ուկրաինայում կարգավորման բանակցությունների ճանապարհը մարտադաշտում հավասարակշռություն պահպանելն է, ինչին, ըստ նրա, նպաստում է Կիևին շարունակական աջակցությունը:

Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին։ 

«Ի տարբերություն նրանց, ովքեր ասում են, որ մենք չպետք է զենք ուղարկենք Ուկրաինա, քանի որ դա կհանգեցնի հակամարտության սրման, ես կարծում եմ, որ ճիշտ հակառակն է:

Բանակցային ցանկացած սեղանի շուրջ նստելու կամ դիվանագիտական լուծման հասնելու միակ հնարավորությունը մարտադաշտում հավասարակշռության պահպանումն է ուժերի միջև»,- ասել է Իտալիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցության բացակայությունը կհանգեցնի նրան, որ հակամարտությունը կմոտենա Իտալիայի սահմաններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular